Լրահոս

26.06.2009 17:09


ՀՀԿ պատգամավորը կարծում է, որ տնտեսական և քաղաքական խոր ճգնաժամ Հայաստանում չի սպասվում

-Վերջերս համաշխարհային կառույցներից մեկը գնահատեց, որ ճգնաժամի պայմաններում Հարավային Կովկասի տնտեսապես ամենակայուն երկիրը Հայաստանն է։ Սա փաստ է։ Ուրիշ բան է, որ մենք սկզբում կարծում էինք, թե քիչ կլինեին այդ կորուստները, բայց հասկացանք, որ այդպես չէ. մենք էլ ենք ինտեգրված համաշխարհային տնտեսության ցանցում,-խոսելով ՀՀ կառավարության վարած տնտեսական քաղաքականության մասին՝  ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։

Նրա խոսքերով՝ նոր ֆինանսական ներարկումները հնարավորություն կտան, որ մեր երկիրը կարողանա քիչ թե շատ ավելի արդյունավետ կազմակերպել իր տնտեսությունը։ «7 օր»-ի հարցին, թե արդյոք ԱԺ-ն կպահանջի՞ կառավարության հրաժարականը, եթե նրա վարած տնտեսական քաղաքականությունը չարդարացնի սպասելիքները՝ ՀՀԿ պատգամավորը պատասխանել է, թե չի կարծում, որ տնտեսական և քաղաքական խոր ճգնաժամ է Հայաստանին սպասում։

-Կառավարությունը մինչև տարեվերջ բյուջե է բերելու ԱԺ։ Ըստ օրենքի կարգավորված է, որ ԱԺ-ն պետք է հաստատի այդ բյուջեն։ Եթե չի հաստատում, հետևում են գործողություններ։ Սակայն ես կարծում եմ, որ տնտեսական խոր ճգնաժամ՝ որպես այդպիսին, Հայաստանում չի լինի և քաղաքական ճգնաժամի չի բերի,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը