Լրահոս

06.03.2013 10:03


Օբամա. «Չավեսի մահից հետո ԱՄՆ–ը շահագրգռված է կառուցողական հարաբերություններ զարգացնել Վենեսուելայի հետ»

Օբամա. «Չավեսի մահից հետո ԱՄՆ–ը շահագրգռված  է կառուցողական հարաբերություններ զարգացնել Վենեսուելայի հետ»

«Ռոյթերս»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե Միացյալ Նահանգները Ուգո Չավեսի մահից հետո շահագրգռված է կառուցողական հարաբերություններ հաստատել Վենեսուելայի  իշխանությունների հետ։  

«Ուգո Չավեսի կյանքից հեռանալուց հետո՝ այս դժվար պահին, ԱՄՆ-ն աջակցում է Վենեսուելայի ժողովրդին և պատրաստակամություն հայտնում կառուցողական հարաբերություններ հաստատել երկրի իշխանությունների հետ։ Այժմ Վենեսուելան թևակոխում է իր պատմության նոր էջ, իսկ մենք էլ հավատարիմ ենք մնում ժողովրդավարության սկզբունքների առաջխաղացմանը, օրենքի հաղթանակին և մարդու իրավունքների պաշտպանման քաղաքականությանը»,–ասել է Օբաման։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը