Լրահոս

05.03.2013 17:40


Մեղավոր է ճանաչվել` առանձին դաժանությամբ սպանություն կատարելու համար

Մեղավոր է ճանաչվել` առանձին դաժանությամբ սպանություն կատարելու համար

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել Կապան քաղաքի բնակիչ, 1927թ. ծնված Հ. Ծատուրյանին առանձին դաժանությամբ սպանելու համար Կ. Նավասարդյանին առաջադրված մեղադրանքը և նրան դատապարտել երկարատև ազատազրկման:

Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Կ. Նավասարդյանը, օգտվելով Հ. Ծատուրյանի միայնակ բնակվելու և տարեց լինելու հանգամանքից, վերջինիս բնակարանում բռունցքներով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին:

Բացի այդ, ֆիզիկական տառապանքներ պատճառելու նպատակով իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել գլխին, այնուհետև` առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ շարունակել է բռունցքներով և ոտքերով հարվածները` կոտրելով Ծատուրյանի վեց կողոսկրերը և պատճառելով գանգուղեղային փակ տրավմա: Պատճառված վնասվածքների հետևանքով Հ. Ծատուրյանը տեղում մահացել է: 

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 01.03.2013թ. դատավճռով Կ. Նավասարդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և դատապարտվել ազատազրկման` 14 տարի ժամկետով: 

Այս խորագրի վերջին նյութերը