Լրահոս

05.03.2013 17:33


Ի պատասխան Բրիտանական թանգարանի արձագանքի

Ի պատասխան Բրիտանական թանգարանի արձագանքի

Պ-ն Նեյլ ՄըքԳրեգորին                                                                                      

Բրիտանական Թանգարանի Տնօրեն

Պ-ն  Ջոնաթան Ն. Թաբին

Հնագույն և հին ժամանակների բաժնի տնօրեն

Սիրելի պ-ն Թաբ

Շնորհակալություն 2013թ. հունվարի 20-ին Ձեր նամակի համար:

Մենք երախտապարտ ենք Բրիտանական Թանգարանի դիրքորոշումը` կապված #54  սրահի հետ: Ձեր ծախսած ժամանակի և ջանքերի համար, բացատրելու մեզ Բրիտանական Թանգարանի դիրքորոշումը` կապված #54  սրահի հետ:

Ֆորումի Նախագահությունը քննարկեց Ձեր նամակի բովանդակությունը և չնայած այն հանգամանքին, որ Ձեր առաջարկը բավականին օբյեկտիվ տեսակետ է հանդիսանում տվյալ իրավիճակի մեկնաբանման համար, մենք կցանկանայինք անդրադառնալ Ձեր նամակում բարձրացված որոշ կետերին.

  1.- դուք նշում եք. ....“քանի որ ոչ բավարար իրազեկված անձնակազմի մոտ տպավորություն էր ստեղծվել, թե սրահի նախորդ անվանումը (Հնագույն Անատոլիա) հստակ չէր մատնանշում սրահի բովանդակությունը“:   Այո, մենք համաձայն ենք ,որ  “Հնագույն Անատոլիա” անվանումը չէր տալիս բավականաչափ հստակ նկարագրություն սրահում ցուցադրվող նմուշների ծագման վերաբերյալ , բայց ,”Հնագույն Թուրքիա” անվանումը  նույնիսկ ավելի հեռու է այն փոխանցելու համար:

  2.- Մեր առաջարկը` վերանվանել “Հնագույն Թուրքիա” անվանումը, որպես  “Ուրարտու, Հնագույն Հայաստան”, ոչ թե ամբողջ #54 սրահի համար էր, այլ այնտեղ ցուցադրվող բոլոր Հայկական /և դրան առնչվող/ ցուցանմուշներին էր  վերաբերվում:

  3. - դուք նշում եք, „ինչպես ես արդեն նշեցի, այս աշխարհագրական տերմինների օգտագործումը Բրիտանական Թանգարանի կողմից նախատեսված է բացառապես հստակություն մտցնելու համար: Երբ սահմանները կամ երկրների անունները փոխվեն, մենք ևս համապատասխանաբար կփոխենք սրահի անվանումը“:   Ի դեպ, որպես անալոգ, դուք Միջագետքի ցուցանմուշները   չեիք անվանի Հնագույն Իրաքի` չնայած որ տվյալ տարածքը համընկնում է ժամանակակից Իրաքի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի տարածքներին: -Իսկ  պատերազմների միջոցով և դրան սպասել մենք չէինք ցանկանա:

  4.- դուք նշում եք, որ „Հնագույն“  անվանման օգտագործումը Թուրքիա բառից առաջ հստակ մատնանշում է մեր այցելուներին, որ սրահում ցուցադրվող իրերը մշակութային առումով թուրքական չեն:   Մեր կարծիքով ճիշտ հակառակն է. Դուք լուրջ կեղծիքի առիթ եք տալիս այս կեղծ տերմինն օգտագործելով, և լուրջ թյուրիմացության մեջ եք գցում Ձեր այցելուներին:

5.- կապված ձեր հետևյալ մատնանշման հետ – „Ես կընդգծեի, որ մենք չենք պնդում, որ այս հնագույն մշակույթները կարող են որևէ կերպ  թուրքական լինել և նաև կասեի, որ դրանք ոչ էլ հայկական են: Չնայած որ  Ուրարտական ցուցանմուշները խստորեն կապված են հնագույն  Հայաստանի աշխարհագրական տարածքի հետ, դրանք նախորդում են այդ տարածքում Հայկական թագավորների իշխանության ժամանակաշրջանին (Երվանդունիների թագավորական տուն), մի տեսակետ, որը ներկայացված է տեղեկատվական ցուցատախտակին` Ուրարտական ցուցադրությունների կողքին“: 

  Հաշվի առեք խնդրեմ, որ Ուրարտու երկիրը, ինչպես ասորացիներն էին անվանում Արարատ կամ Ուրարատ, հանդիսանում է հնագույն Հայաստանի կարևոր մասերից մեկը: Նրա պատմամշակութային ժառանգության հիման վրա էլ զարգացել է ողջ հայկական հեթանոսական շրջանի և հետագայում էլ քրիստոնեական շրջանի մշակույթը: Այս տարածաշրջանին բնորոշ մշակույթը, որը զարգացվել է հազարամյակներ շարունակ, պետք չէ շփոթել միջին դարերում տարածաշրջան ներթափանցած քոչվոր ցեղերի ստեղծած մշակույթի հետ: Այս պատճառով մենք հավատում ենք, որ ցուցատախտակների վրա տրված  հստակ բացատրությունների շնորհիվ կարելի կլինի խուսափել պատմության վերաշարադրումից  և այն շահարկումների առարկա դարձնելուց:

 Եվ վերջում մի կարևոր դիտողություն - համանման սխալների պատճառով ժամանակակից Թուրքիան, որը ոչ մի ընդհանուր բան չունի ոչ Հայկական քրիստոնեական մշակույթի և ոչ էլ առավել ևս նախաքրիստոնեականի հետ, պահանջում է աշխարհի թանգարաններից,  կամ ետ տալ իրենց  պատմամշակութային կոթողները, և կամ վճարել դրանց ցուցադրության համար: Եվ արդյուքում, այսպիսի տերմինաբանություն օգտագործելու դեպքում, Բրիտանական Թանգարանը կարող է համանման պահանջներին դեմառդեմ հայտնվել: Մյուս կողմից Հայաստանի Հանրապետությունը ուրախ կլիներ ողջունել Բրիտանական Թանգարանում իր պատմական ցուցանմուշների ցուցադրության հնարավորության ընձեռնումը, ակնկալելով ողջ աշխարհից բազմաթիվ այցելուների հոսքի ներգրավումը: Այս նպատակով էլ անհրաժեշտ կլինի ցուցանմուշները ցուցադրել ինչպես որ նրանք իրականում են, առանց կեղծելու նրանց պատմությունը և թաքցնելու նրանց իրական մշակույթային  ծագումը: Հետևաբար, մենք առաջարկում ենք, որ դուք հանեք հնագույն Թուրքիա անիմաստ ու անհեթեթ վերնագիրը  #54 սրահից և ցուցադրեք բոլոր ուրարտական և հայկական ցուցանմուշները մեկ սրահում` այդ սրահը անվանելով  Ուրարտու կամ Հնագույն Հայաստան: Եթե դուք ցանկություն կունենաք քննարկել այդ հարցը մեզ հետ, ապա Ֆորումը ավելի քան ուրախ կլինի Լոնդոն գործուղել որոշ լավագույն հայ պատմաբանների և մասնագետների, Ձեզ հետ հանդիպելու և այս հարցը առավել մանրամասն քննարկելու համար:

Մենք սպասում ենք Ձեր արձագանքին և հուսով ենք, որ այն չի  ուշանա: Դուք անկասկած համաձայն կլինեք, որ այնպիսի ակադեմիական գիտություն, ինչպիսին պատմությունն է, չպետք է հանդիսանա կեղծիքի առարկա, հատկապես աշխարհի այնպիսի  ականավոր հաստատություններում, ինչպիսին հանդիսանում է Բրիտանական թանգարանը, որը եզակի կառույց է համայն մարդկության պատմության հարստությունը անաչառ ձևով ցուցադրելու առումով:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը