Լրահոս

05.03.2013 16:57


Վազգեն Խաչիկյանի գործով դատական նիստը հետաձգվել է

Վազգեն Խաչիկյանի գործով դատական նիստը հետաձգվել է

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, տեղի է ունեցել սոցիալական ոլորտում խոշոր չափերի չարաշահումների վերաբերյալ գործով առաջին դատական նիստը: Գործով մեղադրվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը և ևս 12 անձ:

Դատական նիստը, սակայն, մեկնարկելուց րոպեներ անց հետաձգվել է։ Ամբաստանյալներ Բագրատ Մուրադյանը և Արմեն Խաչատրյանը հրաժարվել են իրենց պաշտպան Ռոբերտ Մանվելյանի ծառայություններից և խնդրել հանրային նոր պաշտպան տրամադրել: 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը