Լրահոս

05.03.2013 16:46


Երևանցի Րաֆֆի Հովհաննիսյանը կգնա Տարոն Մարգարյանի հետ հանդիպման

Երևանցի Րաֆֆի Հովհաննիսյանը կգնա Տարոն Մարգարյանի հետ հանդիպման

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Եռաբլուր այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերին։ Տարոն Մարգարյանն ասել է, որ այսօր ինքը Ազատության հրապարակ չի գնա, քանի որ զբաղված է՝ Երևանի բնակիչների հետ պետք է հանդիպի: 

Հիշեցնենք, որ Ր. Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին և Տարոն Մարգարյանին հրավիրել էր մարտի 5–ին գնալ Ազատության հրապարակ՝ ցուցարարների առջև հանրային հաշվետվություն տալու։

Անդրադառնալով իր հրավերը մերժելուն՝ Եռաբլուր այցելած Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողներին ասել է.

Ես ինքս էլ երևանցի եմ, ու եթե հրավիրի, ես կգնամ իր մոտ: Խնդիր չկա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը