Հովիկ Աբրահամյան. «ԱԺ-ի լուծարումը հակասահմանադրական է»
Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ այսօր Եռաբլուր է այցելել նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա «Yerkir.am»-ի հետ զրույցում նախ չի համաձայնել այն դիտարկմանը, թե խորհրդարանական ընդդիմության հետ բանակցությունները ձախողվեցին, և նկատել է, որ իրենք բազմիցս են ասել՝ ցանկացած պահի պատրաստ են նստել սեղանի շուրջ և շարունակել քննարկումները:
«Ես համարում եմ, որ քննարկումներն ավարտված չեն, առավել ևս` ձախողված չեն»,-հայտարարել է ԱԺ նախագահը:
Նա ընդգծել է, որ ԱԺ-ի լուծարումը հակասահմանադրական է և, բացառությամբ այս հարցի, իրենք պատրաստ են բարձրացված մյուս հարցերի շուրջ քննարկել կամ բանակցել:
Հովիկ Աբրահամյանը հայտարարել է նաև, որ առաջարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ ստեղծել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որտեղ կքննարկվեն բոլոր քաղաքական ուժերի առաջարկությունները, այդ թվում` «Ժառանգության» և ՀՅԴ-ի: