Պետական բյուջեի եկամուտները հունվար ամսին կազմել են 75.2 մլրդ դրամ
ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի եկամուտները հունվար ամսին կազմել են 75.2 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 46.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 34.1%-ով և 20.7%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում հունվար ամսին պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: <> ՀՀ օրենքի 9 րդ հոդվածի 11 րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են 1.3 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում նախատեսված մուտքերի 34.3%-ը, իսկ ծախսերը` 520.8 մլն դրամ կամ եռամսյակային ծրագրի 13.2%-ը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 7.3%-ով, ծախսերի գծով` 4.6%-ով:
ՀՀ պետական բյուջեի եկամուտները
2012 թվականի հունվարի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 27.9% ով կամ 16.4 մլրդ դրամով, որը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Պետական բյուջեի եկամուտների 94.8%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 5.2%-ը` այլ եկամուտների հաշվին: 2013 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 71.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 33.9%-ը: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 28.5% ով կամ 15.8 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, մաքսատուրքի և շահութահարկի գծով մուտքերի աճով, ինչպես նաև հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխություններով, որոնց համաձայն 2013 թվականից ներդրվել է երկու նոր հարկատեսակ` եկամտային հարկ և շրջանառության հարկ: Նշված եկամտատեսակների գծով հունվար ամսին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել համապատասխանաբար 3.6 մլրդ դրամ և 310.8 մլն դրամ: 2013 թվականի պետական բյուջեի հունվար ամսվա հարկային եկամուտների և պետական տուրքերի 47.4%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է շուրջ 33.8 մլրդ դրամ և 37.6%-ով կամ 9.2 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից շուրջ 3 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 30.8 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից: Հարկ է նշել, որ ԱԱՀ-ի մուտքերի աճն ապահովվել է ներքին շրջանառության հաշվին, որից ստացված մուտքերն ավելացել են մոտ 2.1 անգամ, մինչդեռ ներմուծման գծով մուտքերը նվազել են 68.9%-ով: Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 7%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով 5 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 1.8 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 3.2 մլրդ դրամ: Ընդ որում, տեղական արտադրության ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 12.6%-ով` հիմնականում պայմանավորված ծխախոտի և օղու գծով մուտքերի նվազմամբ, իսկ ներմուծվող ապրանքների գծով մուտքերն ավելացել` 75.4%-ով. արդյունքում ակցիզային հարկի ընդհանուր մուտքերն աճել են 6.4%-ով կամ 302 մլն դրամով: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 7.9% ը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով 5.6 մլրդ դրամ: Նախորդ տարվա հունվարի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 29.8%-ով կամ 1.3 մլրդ դրամով: 2013 թվականի հունվարին նախորդ տարվա պարտավորությունների գծով ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 5.6 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի և տուրքերի 7.8%-ը: Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են շուրջ 3.7 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 5.1%-ը և 2.9 անգամ գերազանցել 2012 թվականի համապատասխան ցուցանիշը: 2013 թվականի հունվար ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 1.9 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով առաջին եռամսյակի ծրագրի 34.8%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 12.6%-ով կամ 207.5 մլն դրամով: Հաշվետու տարում գործունեության առանձին տեսակներից գանձվել են 881.8 մլն դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 1.2%-ը: Նշված ցուցանիշը նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել է 45.9% ով: 2013 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 1.4 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ` կազմելով հարկերի և տուրքերի 2%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 2.3 անգամ` հիմնականում պայմանավորված այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու և ՀՀ ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար գանձվող վճարների աճով, ինչպես նաև «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասինե ՀՀ օրենքում և զուգահեռաբար «Ընդերքի մասինե ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխություններով, որոնց համաձայն հանքարդյունահանողների կողմից նախկինում պետական բյուջե վճարվող բոնուսի, կոնցեսիոն վճարի, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների արդյունահանման համար վճարվող բնօգտագործման վճարների և ռոյալթիների փոխարեն սահմանվել են ռոյալթիներ` որպես բնօգտագործման վճարներ: Նշված փոփոխություններն ուժի մեջ են մտել 2012 թվականի հունվարի 1-ից, սակայն նշված ժամանակահատվածում մուտքեր չեն ստացվել, իսկ 2013 թվականի հունվարին այս աղբյուրից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 400 մլն դրամ: 2013 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 1.2 մլրդ դրամի այլ հարկեր` կազմելով հարկերի և տուրքերի 1.6%-ը: Մասնավորապես` 559.1 մլն դրամ են կազմել արտոնագրային վճարները` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 20.4 մլն դրամի դիմաց: 20 մլն դրամ է կազմել «Կոնցեսիայի մասինե ՀՀ օրենքով սահմանված ռոյալթին, 338.9 մլն դրամ` ճանապարհային վճարները, 25.6 մլն դրամ` ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) վճարները, շուրջ 22 մլն դրամ` հարկային օրենսդրության խախտման համար «Հարկերի մասինե ՀՀ օրենքով սահմանված տուգանքները, 130.2 մլն դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 4.1 մլն դրամ` կոնցեսիոն վճարը, և 54.8 մլն դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա հունվարի համեմատ այլ հարկերի փաստացի ցուցանիշը նվազել է 15.2% ով կամ 206.5 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է վերոհիշյալ օրենսդրական փոփոխություններով, որոնց արդյունքում հանքարդյունահանողների կողմից նախկինում վճարվող և այլ հարկային եկամուտներում հաշվառվող բոնուսի, կոնցեսիոն վճարի և ռոյալթիների փոխարեն սահմանված ռոյալթիները հաշվառվում են որպես բնօգտագործման վճարներ: 2013 թվականի հունվար ամսվա ընթացքում նախորդ տարվա պարտավորությունների գծով ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 8.3 մլրդ դրամ պարտադիր սոցիալական ապահովության վճարներ: 2013 թվականի հունվարին պետական հիմնարկների արտաբյուջետային ծրագրերի շրջանակներում պետական բյուջե են մուտքագրվել 6.2 մլն դրամի դրամաշնորհներ: Հաշվետու ամսում ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են 3.9 մլրդ դրամ` 52.8%-ով ապահովելով առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշը: Նշված գումարից շուրջ 1.3 մլրդ դրամը կազմել են ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերը կազմել են 59.3 մլն դրամ, որոնք 2013 թվականի պետական բյուջեով չեն նախատեսվել: 2012 թվականի հունվարի համեմատ այլ եկամուտներն աճել են 16.7%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատճամիջոցներից մուտքերի և օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների աճով:
ՀՀ պետական բյուջեի ծախսերը
ՀՀ 2013 թվականի հունվար ամսվա պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա հունվարի համեմատ աճել են 23.8% ով կամ 8.9 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ևԲ ընթացիկ ծախսերի, ևԲ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով: Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 44.4 մլրդ դրամ` 20.8%-ով ապահովելով եռամսյակային ծրագրի կատարումը: Նախորդ տարվա հունվարի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 22%-ով կամ 8 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերից 3.6 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է եռամսյակային ծրագրի 16.6%-ը և 36%-ով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով 2012 թվականի հունվարին պետական բյուջեից օգտագործվել է շուրջ 1.6 մլրդ դրամ, որը կազմել է եռամսյակային ծրագրի 3.5%-ը և 3.7 անգամ գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը` հիմնականում պայմանավորված շարունակական ծախսերի աճով: Պետական պարտքի սպասարկմանը հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է շուրջ 1.5 մլրդ դրամ` կազմելով եռամսյակային ծրագրի 14.4%-ը: Մասնավորապես` նշված գումարից 1 մլրդ դրամ տրամադրվել է ներքին, 484.3 մլն դրամ` արտաքին պարտքի սպասարկմանը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 7.7%-ով կամ 106.1 մլն դրամով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը` պայմանավորված արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 356.7 մլն դրամի սուբսիդիաներ` կազմելով եռամսյակային ծրագրի 8.3%-ը և 5.7%-ով գերազանցելով նախորդ տարվա հունվարի ցուցանիշը: 5.4 մլրդ դրամ են կազմել 2013 թվականի հունվար ամսվա պետական բյուջեից տրամադրված դրամաշնորհները, որից 5.1 մլրդ դրամը տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 245.3 մլն դրամը` միջազգային կազմակերպություններին: Մասնավորապես` համայնքների բյուջեներին տրամադրվել են 3 մլրդ դրամ դոտացիաներ, որոնք նախորդ տարվա համեմատ աճել են 11.6% ով: Դրամաշնորհների եռամսյակային ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 23.2% ով, իսկ նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ նշված ծախսերն աճել են 41.5% ով կամ 1.6 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերի 52.5%-ը` 23.3 մլրդ դրամ, ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը` ապահովելով ներկայացված բոլոր պարտավորությունների կատարումը և արձանագրելով եռամսյակային ծրագրի 31.4% կատարողական: Մասնավորապես` 16.7 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները, 6.6 մլրդ դրամ` նպաստները: Նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերն ավելացել են 9.8%-ով կամ 2.1 մլրդ դրամով: Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի միջոցներից 8.7 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին` կազմելով եռամսյակային ծրագրի 24.5% ը և 32.4%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը: Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները 2013 թվականի հունվարին կազմել են շուրջ 1.66 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 20.5% ը: Մասնավորապես` 1.68 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը, որոնց եռամսյակային ծրագիրը կատարվել է 20.7%-ով: 18 մլն դրամ է մուտքագրվել ոչ ֆինանսական ակտիվների օտարումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշն արձանագրել է ավելի քան կրկնակի աճ` հիմնականում պայմանավորված շենքերի և շինությունների վրա կատարված ծախսերի աճով:
ՀՀ պետական բյուջեի հավելուրդը
2013 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է ավելի քան 29.1 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 1.2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Մասնավորապես` ներքին ֆինանսավորումը կազմել է -25.5 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` -3.6 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում պակասուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 29.3 մլրդ դրամով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 28.7 մլրդ դրամ օգտագործման փոխարեն: Ներքին աղբյուրներում 3.8 մլրդ դրամ են կազմել փոխառու զուտ միջոցները, որոնք ստացվել են գանձապետական պարտատոմսերից, շուրջ 29.3 մլրդ դրամ` ֆինանսական զուտ ակտիվները: 41.0 մլն դրամ է մուտքագրվել բաժնետոմսերում և կապիտալում այլ մասնակցության իրացումից, որը բյուջեով նախատեսված չէ: Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է -3.6 մլրդ դրամ: Արտաքին աղբյուրներում -314.2 մլն դրամ են կազմել փոխառու զուտ միջոցները: Մասնավորապես` ստացվել են 5.5 մլն դրամ վարկային միջոցներ և 319.7 մլն դրամ ուղղվել է արտաքին պարտքի մարմանը: -3.31 մլրդ դրամ են կազմել ֆինանսական զուտ ակտիվները, որից շուրջ 3.3 մլրդ դրամը հատկացվել է ԼՂՀ-ին` որպես միջպետական վարկ, 6.2 մլն դրամով ավելացել է արտաքին աղբյուրներից ստացված արտաբյուջետային դրամաշնորհային միջոցների մնացորդը:
Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:
Պետական բյուջեի եկամուտները հունվար ամսին կազմել են 75.2 մլրդ դրամ
ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի եկամուտները հունվար ամսին կազմել են 75.2 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 46.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 34.1%-ով և 20.7%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում հունվար ամսին պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: <> ՀՀ օրենքի 9 րդ հոդվածի 11 րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են 1.3 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում նախատեսված մուտքերի 34.3%-ը, իսկ ծախսերը` 520.8 մլն դրամ կամ եռամսյակային ծրագրի 13.2%-ը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 7.3%-ով, ծախսերի գծով` 4.6%-ով:
ՀՀ պետական բյուջեի եկամուտները
2012 թվականի հունվարի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 27.9% ով կամ 16.4 մլրդ դրամով, որը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:
Պետական բյուջեի եկամուտների 94.8%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 5.2%-ը` այլ եկամուտների հաշվին:
2013 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 71.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 33.9%-ը: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 28.5% ով կամ 15.8 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, մաքսատուրքի և շահութահարկի գծով մուտքերի աճով, ինչպես նաև հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխություններով, որոնց համաձայն 2013 թվականից ներդրվել է երկու նոր հարկատեսակ` եկամտային հարկ և շրջանառության հարկ: Նշված եկամտատեսակների գծով հունվար ամսին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել համապատասխանաբար 3.6 մլրդ դրամ և 310.8 մլն դրամ:
2013 թվականի պետական բյուջեի հունվար ամսվա հարկային եկամուտների և պետական տուրքերի 47.4%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է շուրջ 33.8 մլրդ դրամ և 37.6%-ով կամ 9.2 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից շուրջ 3 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 30.8 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից: Հարկ է նշել, որ ԱԱՀ-ի մուտքերի աճն ապահովվել է ներքին շրջանառության հաշվին, որից ստացված մուտքերն ավելացել են մոտ 2.1 անգամ, մինչդեռ ներմուծման գծով մուտքերը նվազել են 68.9%-ով:
Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 7%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով 5 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 1.8 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 3.2 մլրդ դրամ: Ընդ որում, տեղական արտադրության ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 12.6%-ով` հիմնականում պայմանավորված ծխախոտի և օղու գծով մուտքերի նվազմամբ, իսկ ներմուծվող ապրանքների գծով մուտքերն ավելացել` 75.4%-ով. արդյունքում ակցիզային հարկի ընդհանուր մուտքերն աճել են 6.4%-ով կամ 302 մլն դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 7.9% ը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով 5.6 մլրդ դրամ: Նախորդ տարվա հունվարի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 29.8%-ով կամ 1.3 մլրդ դրամով:
2013 թվականի հունվարին նախորդ տարվա պարտավորությունների գծով ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 5.6 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի և տուրքերի 7.8%-ը:
Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են շուրջ 3.7 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 5.1%-ը և 2.9 անգամ գերազանցել 2012 թվականի համապատասխան ցուցանիշը:
2013 թվականի հունվար ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 1.9 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով առաջին եռամսյակի ծրագրի 34.8%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 12.6%-ով կամ 207.5 մլն դրամով:
Հաշվետու տարում գործունեության առանձին տեսակներից գանձվել են 881.8 մլն դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 1.2%-ը: Նշված ցուցանիշը նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել է 45.9% ով:
2013 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 1.4 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ` կազմելով հարկերի և տուրքերի 2%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 2.3 անգամ` հիմնականում պայմանավորված այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու և ՀՀ ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար գանձվող վճարների աճով, ինչպես նաև «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասինե ՀՀ օրենքում և զուգահեռաբար «Ընդերքի մասինե ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխություններով, որոնց համաձայն հանքարդյունահանողների կողմից նախկինում պետական բյուջե վճարվող բոնուսի, կոնցեսիոն վճարի, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների արդյունահանման համար վճարվող բնօգտագործման վճարների և ռոյալթիների փոխարեն սահմանվել են ռոյալթիներ` որպես բնօգտագործման վճարներ: Նշված փոփոխություններն ուժի մեջ են մտել 2012 թվականի հունվարի 1-ից, սակայն նշված ժամանակահատվածում մուտքեր չեն ստացվել, իսկ 2013 թվականի հունվարին այս աղբյուրից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 400 մլն դրամ:
2013 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 1.2 մլրդ դրամի այլ հարկեր` կազմելով հարկերի և տուրքերի 1.6%-ը: Մասնավորապես` 559.1 մլն դրամ են կազմել արտոնագրային վճարները` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 20.4 մլն դրամի դիմաց: 20 մլն դրամ է կազմել «Կոնցեսիայի մասինե ՀՀ օրենքով սահմանված ռոյալթին, 338.9 մլն դրամ` ճանապարհային վճարները, 25.6 մլն դրամ` ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) վճարները, շուրջ 22 մլն դրամ` հարկային օրենսդրության խախտման համար «Հարկերի մասինե ՀՀ օրենքով սահմանված տուգանքները, 130.2 մլն դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 4.1 մլն դրամ` կոնցեսիոն վճարը, և 54.8 մլն դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա հունվարի համեմատ այլ հարկերի փաստացի ցուցանիշը նվազել է 15.2% ով կամ 206.5 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է վերոհիշյալ օրենսդրական փոփոխություններով, որոնց արդյունքում հանքարդյունահանողների կողմից նախկինում վճարվող և այլ հարկային եկամուտներում հաշվառվող բոնուսի, կոնցեսիոն վճարի և ռոյալթիների փոխարեն սահմանված ռոյալթիները հաշվառվում են որպես բնօգտագործման վճարներ:
2013 թվականի հունվար ամսվա ընթացքում նախորդ տարվա պարտավորությունների գծով ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 8.3 մլրդ դրամ պարտադիր սոցիալական ապահովության վճարներ:
2013 թվականի հունվարին պետական հիմնարկների արտաբյուջետային ծրագրերի շրջանակներում պետական բյուջե են մուտքագրվել 6.2 մլն դրամի դրամաշնորհներ:
Հաշվետու ամսում ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են 3.9 մլրդ դրամ` 52.8%-ով ապահովելով առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշը: Նշված գումարից շուրջ 1.3 մլրդ դրամը կազմել են ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերը կազմել են 59.3 մլն դրամ, որոնք 2013 թվականի պետական բյուջեով չեն նախատեսվել: 2012 թվականի հունվարի համեմատ այլ եկամուտներն աճել են 16.7%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատճամիջոցներից մուտքերի և օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների աճով:
ՀՀ պետական բյուջեի ծախսերը
ՀՀ 2013 թվականի հունվար ամսվա պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա հունվարի համեմատ աճել են 23.8% ով կամ 8.9 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ևԲ ընթացիկ ծախսերի, ևԲ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով:
Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 44.4 մլրդ դրամ` 20.8%-ով ապահովելով եռամսյակային ծրագրի կատարումը: Նախորդ տարվա հունվարի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 22%-ով կամ 8 մլրդ դրամով:
Ընթացիկ ծախսերից 3.6 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է եռամսյակային ծրագրի 16.6%-ը և 36%-ով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով 2012 թվականի հունվարին պետական բյուջեից օգտագործվել է շուրջ 1.6 մլրդ դրամ, որը կազմել է եռամսյակային ծրագրի 3.5%-ը և 3.7 անգամ գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը` հիմնականում պայմանավորված շարունակական ծախսերի աճով:
Պետական պարտքի սպասարկմանը հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է շուրջ 1.5 մլրդ դրամ` կազմելով եռամսյակային ծրագրի 14.4%-ը: Մասնավորապես` նշված գումարից 1 մլրդ դրամ տրամադրվել է ներքին, 484.3 մլն դրամ` արտաքին պարտքի սպասարկմանը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 7.7%-ով կամ 106.1 մլն դրամով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը` պայմանավորված արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 356.7 մլն դրամի սուբսիդիաներ` կազմելով եռամսյակային ծրագրի 8.3%-ը և 5.7%-ով գերազանցելով նախորդ տարվա հունվարի ցուցանիշը:
5.4 մլրդ դրամ են կազմել 2013 թվականի հունվար ամսվա պետական բյուջեից տրամադրված դրամաշնորհները, որից 5.1 մլրդ դրամը տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 245.3 մլն դրամը` միջազգային կազմակերպություններին: Մասնավորապես` համայնքների բյուջեներին տրամադրվել են 3 մլրդ դրամ դոտացիաներ, որոնք նախորդ տարվա համեմատ աճել են 11.6% ով: Դրամաշնորհների եռամսյակային ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 23.2% ով, իսկ նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ նշված ծախսերն աճել են 41.5% ով կամ 1.6 մլրդ դրամով:
Ընթացիկ ծախսերի 52.5%-ը` 23.3 մլրդ դրամ, ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը` ապահովելով ներկայացված բոլոր պարտավորությունների կատարումը և արձանագրելով եռամսյակային ծրագրի 31.4% կատարողական: Մասնավորապես` 16.7 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները, 6.6 մլրդ դրամ` նպաստները: Նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերն ավելացել են 9.8%-ով կամ 2.1 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի միջոցներից 8.7 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին` կազմելով եռամսյակային ծրագրի 24.5% ը և 32.4%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները 2013 թվականի հունվարին կազմել են շուրջ 1.66 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 20.5% ը: Մասնավորապես` 1.68 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը, որոնց եռամսյակային ծրագիրը կատարվել է 20.7%-ով: 18 մլն դրամ է մուտքագրվել ոչ ֆինանսական ակտիվների օտարումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշն արձանագրել է ավելի քան կրկնակի աճ` հիմնականում պայմանավորված շենքերի և շինությունների վրա կատարված ծախսերի աճով:
ՀՀ պետական բյուջեի հավելուրդը
2013 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է ավելի քան 29.1 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 1.2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Մասնավորապես` ներքին ֆինանսավորումը կազմել է -25.5 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` -3.6 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում պակասուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 29.3 մլրդ դրամով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 28.7 մլրդ դրամ օգտագործման փոխարեն:
Ներքին աղբյուրներում 3.8 մլրդ դրամ են կազմել փոխառու զուտ միջոցները, որոնք ստացվել են գանձապետական պարտատոմսերից, շուրջ 29.3 մլրդ դրամ` ֆինանսական զուտ ակտիվները: 41.0 մլն դրամ է մուտքագրվել բաժնետոմսերում և կապիտալում այլ մասնակցության իրացումից, որը բյուջեով նախատեսված չէ:
Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է -3.6 մլրդ դրամ: Արտաքին աղբյուրներում -314.2 մլն դրամ են կազմել փոխառու զուտ միջոցները: Մասնավորապես` ստացվել են 5.5 մլն դրամ վարկային միջոցներ և 319.7 մլն դրամ ուղղվել է արտաքին պարտքի մարմանը: -3.31 մլրդ դրամ են կազմել ֆինանսական զուտ ակտիվները, որից շուրջ 3.3 մլրդ դրամը հատկացվել է ԼՂՀ-ին` որպես միջպետական վարկ, 6.2 մլն դրամով ավելացել է արտաքին աղբյուրներից ստացված արտաբյուջետային դրամաշնորհային միջոցների մնացորդը: