Լրահոս

05.03.2013 14:32


Ապակու կտորով հարվածել է հսկիչի աչքին

Ապակու կտորով հարվածել է հսկիչի աչքին

Մարտի 4-ին, ժամը 07.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ աչքի տրավմա, կոպի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Վարդենիսի նյարդահոգեբանական «Տուն-ինտերնատի» հսկիչը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանները պարզել են, որ ժամը 06.45-ի սահմաններում նշված «Տուն-ինտերնատի» բնակիչ, շիզոֆրենիա հիվանդությամբ տառապող Պ. Հ.-ն ապակու կտորով հարվածել է հսկիչի ձախ աչքին:
Տուժողին դատաբժշկի ուղեգիր է տրվել:
Կատարվում է նախաքննություն: 

Այս խորագրի վերջին նյութերը