Հարցազրույց

05.03.2013 14:04


Շուշան Սարդարյան

Շուշան Սարդարյան

Հարցազրույց «ՀայՌուսգագարդ» ՓԲԸ–ի հասարակայնության հետ կապերի ծառայություն պետ Շուշան Սարդարյանի հետ

–Մամուլում լուր է տարածվել, որ «ՀայՌուսգագարդ»–ը դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ գազի գնի վերանայման համար, և այս ապրիլի 1–ից գազը թանկանալու է: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը։

–Դա չի համապատասխանում իրականությանը։ Սահմանված կարգով մոտ մեկ ամիս առաջ, այսինքն՝ արդեն իսկ մենք պետք է հայտ ներկայացնեինք, որ ապրիլի 1–ից փոփոխվեր կամ վերանայվեր գազի գինը։

–Այսինքն, դուք նման հայտ չե՞ք ներկայացրել։

–Ո՛չ, չենք ներկայացրել, հետևապես ապրիլի 1–ից գազի գնի փոփոխություն կամ վերանայում չի՛ նախատեսվում։

–Իսկ հայնտի՞ է, թե երբ է նախատեսվում։

–Ես պետք է հղում անեմ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, ով ասել է, որ բանակցությունները դեռ գործընթացի մեջ են։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Հ.Գ. Նույն հարցով մենք կապ հաստատեցինք նաև ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի մամլո քարտուղար Լուսինե Հարությունյանի հետ, ով ասաց, որ այս պահին դեռ որևէ տեղեկություն չկա, և երբ ինչ–որ հստակ որոշում պաշտոնապես լինի, իրենք լրատվամիջոցներին այդ հաղորդագրությունը կտարածեն։ Իսկ մեր հարցին՝ գազի սակագնի բարձրացման շուրջը ռուսական կողմի հետ բանակցությունները դեռ շարունակվո՞ւմ են, նա պատասխանեց.

–Չգիտեմ՝ այս պահին շարունակվո՞ւմ են, թե ընդհանրապես ինչ փուլում են։ Համենայդեպս, թանկացման մասին ես պաշտոնապես տեղեկատվություն չունեմ։ Երբ որ պաշտոնական տեղեկատվություն լինի, մենք ձեզ կտեղեկացնենք։  

Այս խորագրի վերջին նյութերը