Սիրիահայ բժիշկն ընդգրկվել է ՀՀ աողջապահության նախարարության կոլեգիայի կազմում
Սիրիայի հայտնի իրադարձություններից հետո Հայաստան ժամանած մեր հայրենակիցների թվում քիչ չեն բժիշկները, դեղագետներն ու բուժքույրերը։ ՀՀ առողջապահության նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում նրանց աշխատանքով ապահովման խնդիրները։ Դերենիկ Դումանյանը, ինչպես յարաքանչյուր ամիս, մարտի առաջին շաբաթ օրը նույնպես ընդունեց սիրիահայ բժիշկներին։ Ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ, նախարարը լսեց իր հյուրերին, ծանոթացավ նրանցից յուրաքանչյուրին հուզող խնդիրներին։ Հրատապ լուծում պահանջող որոշ հարցեր հենց տեղում կարգավորվեցին։ Մեկ անգամ ևս ճշգրտվեցին նախարարությունում սիրիահայ գործընկերների մասին հավաքագրված տվյալները` ովքեր դեռևս չեն ապահովվել աշխատանքով, նրանցից ով ինչ մասնագիտություն ունի և որ ոլորտում է նախընտրում աշխատել։ Նրանց աշխատանքի տեղավորելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Մինչ օրս ՀՀ ԱՆ անձնակազմի կառավարման վարչությունում գրանցվել է աշխատանք փնտրող 70 սիրիահայ բուժաշխատող, որոնցից 35-ն արդեն աշխատանք ունի: Սիրիահայերը ընդգրկվում են նաև Հայաստանի առողջապահական համակարգի կառավարման ոլորտում: Նախարարի առաջարկով սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման խորհրդի անդամ, բժիշկ Ջորջ Բարսեղյանն ընդգրկվել է ՀՀ աողջապահության նախարարության կոլեգիայի կազմում։ Սիրիահայ մեկ այլ մասնագետ աշխատանքի է անցել ՀՀ ԱՆ աշխատակազմի կենտրոնական ապարատում:
Ներկայացնում ենք Հայաստանի առողջապահական համակարգում աշխատող սիրիահայ բուժաշխատողների ցանկը
Սիրիահայ բժիշկն ընդգրկվել է ՀՀ աողջապահության նախարարության կոլեգիայի կազմում
Մինչ օրս ՀՀ ԱՆ անձնակազմի կառավարման վարչությունում գրանցվել է աշխատանք փնտրող 70 սիրիահայ բուժաշխատող, որոնցից 35-ն արդեն աշխատանք ունի: Սիրիահայերը ընդգրկվում են նաև Հայաստանի առողջապահական համակարգի կառավարման ոլորտում: Նախարարի առաջարկով սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման խորհրդի անդամ, բժիշկ Ջորջ Բարսեղյանն ընդգրկվել է ՀՀ աողջապահության նախարարության կոլեգիայի կազմում։ Սիրիահայ մեկ այլ մասնագետ աշխատանքի է անցել ՀՀ ԱՆ աշխատակազմի կենտրոնական ապարատում:
Ներկայացնում ենք Հայաստանի առողջապահական համակարգում աշխատող սիրիահայ բուժաշխատողների ցանկը
Պողոս Աղոյան - թերապևտ
Հասմիկ Աղոյան - բժիշկ-լաբորանտ
Ավետիս Մալաքյան - մանկաբույժ
Հարութ Բալյան - ակնաբույժ
Պողոս Սարգիսյան - ինվազիվ սրտաբան
Ջորջ Բարսեղյան - սրտաբան
Զատիկ Պալապյան - ինվազիվ սրտաբան
Կիրակոս Գևորգ - անեսթեզիոլոգ
Զեփյուռ Խնգիկյան - դեղագործ
Վարդան Վարդանյան - դեղագործ
Ռազմիկ Պետրոսյան - տրավմատոլոգ օրթոպեդ
Վաչե Ֆաբիկաչյան - դեղագործ
Հովիկ Տիրարյան - գինեկոլոգ
Կարապետ Սաղբազարյան - նյարդաբան
Էդիկ Սաղբազարյան - ատամնաբույժ
Անի - ատամնաբույժ
Ուսուբի Մարինա - մաշկաբան
Վրեժ Սարգիս - մանկաբույժ
Սաիդ Կարեք - դեղագետ
Անի Քեչելյան - ատամնաբույժ
Զավեն Բախտիկյան - ատամնաբույժ
Կառլո Գասպարյան - դեղագետ
Ծովինար Խնկիկյան - թերապևտ
Ժիրայր Քեշիշյան - դեղագետ
Ավետիս Նաբաթյան - ատամնաբույժ
Ջորջ Սապոնջյան - ատամնատեխնիկ
Պետրոս Բոյաջյան - թերապևտ
Հարութ Մաթաֆյան - դեղագետ
Հակոբ Մուրադ - ատամնաբույժ
Րաֆֆի Սուսանի - դեղագետ
Գևորգ Վարդապետյան - դեղագետ
Հակոբ Ալաջաջյան - ատամնատեխնիկ
Տիգրան Դեմիրչյան - ատամնաբույժ
Վահե Բարսեղյան - վիրաբույժ-օնկոլոգ
Արփինե Եզակյան - դեղագետ