Լրահոս

05.03.2013 18:52


Գեր տղաներին անպտղություն է սպառնում

Գեր տղաներին անպտղություն է սպառնում

Ամերիկյան գիտնականները հետազոտություն են նախաձեռնել, որից պարզվել է, որ գիրությունից տառապող 14-20 տարեկան   տղաների տեստոստերոնի մակարդակի ցուցանիշը 50%–ով ցածր է, քան նորմալ քաշ ունեցող իրենց հասակակիցներինը: Ընդհանուր և ազատ տեստոստերոնի` արական հորմոնի մակարդակի ցուցանիշը պարզելու համար հետազոության մասնակիցները առավոտյան ուտելուց առաջ արյուն են հանձնել: 

«Երիտասարդ տարիներին տեստոստերոնի մակարդակի նվազումը կարող է բավական աղետալի հետևանքներ ունենալ։ Տղաներին մասնավորապես սպառնում է սեռական անկարողություն և անպտղություն»,–ասել է հետազոտության հեղինակ Պարեշ Դանդոնը: Դրանիվ բացի, տեստոստերոնի ցածր մակարդակը հանգեցնում է նաև փորի հատվածում ճարպային կուտակումների ավելացման, ինչն իր հերթին նպաստում է  շաքարախտի առաջացմանը: 

Այս խորագրի վերջին նյութերը