Տնտեսական

05.03.2013 13:48


ԱԳՆ–ի շենքի աճուրդը չի կայացել

ԱԳՆ–ի շենքի աճուրդը չի կայացել

Այսօր պետք է տեղի ունենար Կառավարության թիվ 2 մասնաշենքի 14.2 հազ. քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքի վաճառքը: Աճուրդը պետք է կայանար ժամը 12:30-ին, սակայն գնորդ չլինելու պատճառով այն չի կայացել:

Աճուրդի մեկնարկային գինը 51 մլն 270 հազ. 840 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ էր:

Հոկտեմբերի 4-ին Կառավարության որոշմամբ Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող այս տարածքի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով օտարվել էր «Տանգո» ՓԲԸ-ին, և այժմ էլ, փաստորեն, գույքի միակ հավակնորդը մնում է այս ընկերությունը

Կառավարական թիվ 2 շենքում տեղակայված են ՀՀ արտաքին գործերի, տարածքային կառավարման, էներգետիկայի նախարարությունները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը