Լրահոս

05.03.2013 13:14


Ստեփան Դանիելյան. «Րաֆֆի Հովհաննիսյանի ռեսուրսները բավարար չեն միայնակ պայքարելու համար»

Ստեփան Դանիելյան. «Րաֆֆի Հովհաննիսյանի ռեսուրսները բավարար չեն միայնակ պայքարելու համար»

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ–ի նախագահ Ստեփան Դանիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Ժառանգություն» կուսակցության քայլերը դեռևս հասկանալի չեն, սակայն եթե նա իրատեսական առաջարկ ներկայացնի, ապա ինքն էլ կմիանա «Ժառանգության» պայքարին։

Ս. Դանիելյանի կարծիքով՝ այն ուժը, որը կկարողանա լուծել ՀՀԿ-ի և պետության առկա սերտաճումը, նա էլ կդառնա ժողովրդի ընտրյալը: Քաղաքագետը նաև նշել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը միայն նրանով, որ գնաց ընտրության, այն դեպքում, երբ շատերի համոզմամբ՝ դա պետք է բոյկոտվեր, իր վրա մեծ պատասխանատվություն է վերցրել։ Բայց միայն Րաֆֆի Հովհաննիսյանի ռեսուրսները բավարար չեն միայնակ պայքարելու համար, այդ պատճառով նա փորձում է մոբիլիզացնել իր ուժերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը