Լրահոս

05.03.2013 13:04


Դատախազը կշարունակի՞ պաշտպանել սփյուռքահայ գործարարին զրպարտող կեղծ մեղադրանքը

Դատախազը կշարունակի՞  պաշտպանել սփյուռքահայ գործարարին զրպարտող կեղծ մեղադրանքը

 Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանին զրպարտող կեղծ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործով նոր առեղծվածային մանրամասներ են ի հայտ գալիս:

«Արին կապիտալ» ներդրումային ընկերության Մաշտոցի 33/1 շենքում բնակարան ստանալու համար վճարում կատարած, սակայն բնակարանը չստացած, խաբված գնորդներից Լուսինե Գյուլխասյանի գործը, որն այս պահին քննվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, բավական հետաքրքիր մանրամասներ է պարունակում, որոնք իրականում թաքնված են քրեական գործի նյութերում: Իսկ այս գործով, ինչպես բազմիցս տեղեկացրել ենք, ամերիկահայ գործարարի ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանին մեղադրանք է առաջադրվել, իբրև թե, ի օգուտ Էդմոնդ Խուդյանի կատարված գործողությունների համար:

Պարզվում է, որ, հակառակ այդ գործով իրականացված փորձաքննության արդյունքների, վերոնշյալ մեղադրանքն առաջադրելը քննիչին պարտադրվել է հենց գործը վերահսկող դատախազ Արման Հակոբյանի ցուցումով: Իսկ դրանով, ինչպես ի սկզբանե հայտարարել են սփյուռքահայ գործարարի փաստաբանները, դատախազությունը հերթական անգամ պաշտպանության տակ է առել Վլադիսլավ Մանգասարյանին:

Այս պահին ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի փաստաբանների մոտ առկա են փաստաթղթեր, որոնք ապացուցում են ներկայացվածը:

Բանն այն է, որ այս գործով նախաքննությունը վարած ՀՀ Ոստիկանության կենտրոնականի քննիչ Կամո Ներսիսյանը  ի վերջո կազմել է մեղադրական եզրակացություն, որով առաջին հայացքից անուղղակիորեն շոշափվում է ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի անունը, թեև նա ո՛չ որպես մեղադրյալ, ո՛չ էլ որպես կասկածյալ է գործում ներգրավված: 

Մինչդեռ մեղադրական եզրակացությամբ իրականում անտեսվել են քրեական գործի փորձաքննությամբ ի հայտ եկած այն տվյալները, որոնք վեր են հանել  իրականությունը.

Ի սկզբանե խարդախության փաստով հարուցված այդ քրեական գործով ձեռք բերված ապացույցներով քննիչը դեռևս 2011թ.-ին պարզել էր, որ «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի անունից տնօրեն Էդուարդ Եսայանը 2007թ. դեկտեմբերի 6-ին նախնական պայմանագիր է կնքել շինարար Վլադիսլավ Մանգասարյանի եղբոր` Ռուբեն Մանգասարյանի հետ, որն էլ անմիջապես  իրավունքի վաճառքի պայմանագրով բնակարանի նկատմամբ իր իրավունքը օտարում է իրական գնորդ Լուսինե Գյուլխասյանին:

Հաջորդ օրը` HSBC բանկում, Լուսինե Գյուլխասյանն իր հոր, Էդմոնդ Խուդյանի, ընկերության հաշվապահի ներկայությամբ 37 մլն. 200 հազ. ՀՀ դրամ  գումարը հաշվել և հանձնել է Էդուարդ Եսայանին, որն էլ բոլորի ներկայությամբ գումարը մուտքագրել է ընկերության հաշվեհամարին, սակայն Գնորդի հոր խնդրանքով Էդմոնդ Խուդյանը հաջորդ օրը ստացական է ստորագրել, որ գումարը ստացված է և գործարքն իրականացված է:

Քրեական գործով նշանակված փորձաքննությամբ, ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից 2012 թվականի հոկտեմբերի 01-ին տրված 21 թերթից բաղկացած փորձագիտական եզրակացության  20-րդ էջում հստակ արձանագրվել է, որ 07.12.2007թ.  <> ՍՊ ընկերության բանկային հաշվին, իրոք, մուտքագրվել է 37 մլն 200 հազար դրամը, որից 15 մլն 891 հազար դրամ `Ռուբեն Մանգասարյանի անվամբ, իսկ  21 մլն 309 հազար դրամը` Ղևոնդ Ղալումյանի անվամբ: Այս պայմաններում դատախազի համար էլ պարզ էր, որ գործարքն ակնհայտորեն ի վնաս ընկերության միակ սեփականատեր Էդմոնդ Խուդյանի է և հօգուտ գումար չվճարած Ղևոնդ Ղալումյանի ու Վլադիսլավ Մանգասարյանի եղբայր Ռուբենի Մանգասարյանի:

Մինչդեռ  գործով դատախազ Արման Հակոբյանն արձանագրելով փորձաքննությամբ պարզված հանգամանքը, պարտադիր կատարման ենթակա ցուցում է տալիս քննիչ Կամո Ներսիսյանին` առաջադրել հետևյալ բովանդակությամբ մեղադրանք.

<> ներդրումային ՍՊԸ ծառայող` տնօրեն, իր կարգադրիչ լիազորությունները այդ կազմակերպության շահերին հակառակ և ընկերության սեփականատեր Էդմոնդ Խուդյանի օգտին է օգտագործել», այն է` քաղաքացի Լուսինե Գյուլխասյանից ստացած 37մլն 400հազ. դրամն առձեռն հանձնել է Էդմոնդ Խուդյանին, Լուսինե Գյուլխասյանինառանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել, ինչն էլ ծանր հետևանքներ է առաջացրել վերջինիս համար:

 

Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը մեղադրանքի այս տեքստում ի սկզբանե մի միտում է տեսել` դատախազությունն ամեն գնով կհովանավորի խարդախ գործարքի իրական հասցեատեր Վլադիսլավ Մանգասարյանին և  «Էդուարդ Եսայանը գործել է Էդմոնդ Խուդյանի օգտին» զրպարտիչ փաստի արձանագրմամբ դատավճիռ կկայացվի, այնուհետև այն կօգտագործվի  Գյուլխասյանին և այլ  խաբված գնորդներին իր դեմ ուղղելու համար:

Եվ իրոք, գործը վերահսկող դատախազ Արման Հակոբյանը ծանոթանալով փորձագիտական եզրակացությանը, ի վերջո, 2012 թվականի նոյեմբերի 21-ին  տվել է ցուցում, որը տառացիորեն ներառում է ներկայումս առկա մեղադրական եզրակացությունը և որում, Գյուլխասյանի գումարները հօգուտ Մանգասարյանի և Ղալումյանի մուտքագրված լինելու պարագայում, զարմանալիորեն, Եսայանի գործողությունները բնութագրվում են որպես հօգուտ Էդմոնդ Խուդյանի:

Նույն ցուցումի մեջ դատախազը, անդրադառնալով Ռուբեն Մանգասարյանի և Արթուր Գալստյանի միջև բնակարանի վաճառքին, արձանագրել է Ռուբեն Մանգասարյանի ստահոդ ցուցմունքը, թե իբր Էդուարդ Եսայանն իրեն վճարած չի եղել 2007թ. մարտ-ապրիլ ամիսների շինանյութի 200 հազար ԱՄՆ դոլարը, ինքը պարբերաբար զգուշացրել է և չստանալով գումարը, 2010թ, սեպտեմբերի 23-ին, 70.000 ԱՄՆ դոլարի չափով պարտքի դիմաց  բնակարանն օտարել է պարտատեր Արթուր Գալստյանին:

Այնինչ դեռևս 12.06.2007թ.-ին  Էդմոնդ Խուդյանի, Ռուբեն Մանգասարյանի,  Վլադիսլավ Մանգասարյանի և Էդուարդ Եսայանի  միջև կնքվել է մի փոխադարձ ակտ` կապալառու Վլադիսլավ Մանգասարյանի և «Վ.Է.Ռ.Մ.»  ընկերության տնօրեն Ռուբեն Մանգասարյանի կողմից փաստացի կատարած աշխատանքների արժեքը վճարելու և անավարտ աշխատանքները պատվիրատու Էդմոնդ Խուդյանին հանձնելու մասին : Ըստ այդմ` ակտը կողմերի կողմից ստորագրելու պահից ներկայացված հաշվարկները վերջնական են և փոփոխության ենթակա չեն: Եվ ակտը ստորագրելուց հետո կողմերը միմիայնց որևէ պահանջ ներկայացնել չեն կարող:

Ըստ սփյուռքահայ գործարարի փաստաբանների, այսպիսով,  հնարածին պարտքի առկայության վերաբերյալ իր ցուցմունքով, Ռուբեն Մանգասարյանը «մոլորության մեջ է գցել» նախաքննության մարմնին և դրանով փորձել է պատճառաբանել իր պահանջի իրավունքը, որի դիմաց էլ, իբր, հետագայում  ձեռք է բերել Գյուլխասյանին հանձնման ենթակա բնակարանը:

Սակայն այս մի հնարածին պարտքով չի սահմանափակվել Ռուբեն Մանգասարյանը: Նա խարդախության քողարկման նպատակով մեկ այլ կեղծ պարտքի ու պարտատիրոջ մասին էլ է հայտնում, որին իբր, պարտքի դիմաց հանձնել է բնակարանը: Խոսքը Արթուր Գալստյանի մասին է, որի ցուցմունքը անհետացել է գործից:   Վերջինս ցուցմունք է տված եղել այն մասին, որ Ռուբեն Մանգասարյանի և իր միջև բնակարանի կեղծ առուվաճառք է տեղի ունեցել, իրականում այդ գործարքը տեղի է ունեցել մի կողմից` բնակարանի իրական սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանի, մյուս կողմից` Սևակ Արզարունու միջև: Հետագայում էլ Արթուր Գալստյանը այդ բնակարանը անհատույց հանձնել է Արմեն Գալստյանի կողմից մատնանշված կեղծ գնորդի անվամբ: Հենց այստեղ է, որ պարզ է դառնում, որ Գյուլխասյանի բնակարանը իրականում տնօրինել է ոչ թե Ռուբեն Մանգասարյանը, այլ` նրա եղբայր Վլադիսլավ Մանգասարյանը: Իսկ Արթուր Գալստյանի և Ռուբեն Մանգասարյանի միջև որևէ գումարային հարաբերություն չի եղել, այնինչ, ըստ գործի նյութերի, Ռուբեն Մանգասարյանը ցուցմունք է տվել, թե իբր բնակարանը Արթուր Գալստյանին է հանձնել վերջինիս հանդեպ ունեցած 70.000 ԱՄՆ դոլար իր պարտքի դիմաց, ինչն իրականությանը չի համապատասխանում: Եվ այդ սուտ հաստատված համարելու կապակցությամբ քրեական գործով տեղ են գտել մի շարք սուտ ցուցմունքներ բնակարանի իբրև թե երրորդ ձեռքբերող Գայանե Ստեփանյանի,իբր նրա ներկայացուցիչ Արմեն Գալստյանի, ինչպես նաև Ռուբեն Մանգասարյանի կողմից:

Այս հակասական փաստերի առկայության պարագայում կազմված բոլորովին այլ բովանդակության մեղադրական եզրակացության վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ քրեական գործը վերահսկած և քննիչին ցուցում տված դատախազ Արման Հակոբյանից, որն այժմ անցել է այլ պաշտոնի և այս գործով մեղադրանքը պաշտպանող դատախազը չի հանդիսանում: Վերջինս, սակայն, հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ` խնդրելով բոլոր հարցերով դիմել գործով ներկա դատախազ Լևոն Չարխիֆալակյանին: Այս քրեական գործով հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 7-ին ժամը 11:00-ին:

Տեսնենք, թե մեղադրանքը պաշտպանող դատախազն ինչպես կպատճառաբանի առաջադրված մեղադրանքը և, արդյոք, այս բացահայտումներից հետո էլ այդ մեղադրանքը կպաշտպանի±, թե± նոր քննություն իրականացնելու որոշում կկայացվի:

 Հարգանքներով` Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

Այս խորագրի վերջին նյութերը