Հայաստանի ճարտարապետների միությունը Սերժ Սարգսյանին հորդորում է անհապաղ կասեցնել ԱԳՆ շենքի աճուրդի գործընթացը
Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ԱԳՆ շենքի աճուրդի գործընթացը կասեցնելու խնդրանքով:
«Խորապես անհանգստացած պատմաճարտարապետական ազգային մեր ժառանգության պահպանման ու օգտագործման խնդիրների ներկայիս անմխիթար վիճակով, դրանց հանդեպ պետության կողմից ցուցաբերվող ակնհայտ անտարբերությամբ, մասնավոր սեփականատերերի կողմից դրսևորվող անհանդուրժելի, հաճախ բարբարոսության հասնող կամայականություններով, իրադրության համատարած անպատժելիությամբ ու իրավիճակը շտկելուն միտված հանրության ընդվզումների ապարդյուն ջանքերով, խնդրով մտահոգ մի շարք Կուսակցական ու Հասարակական կազմակերպությունների, քաղացիական նախաձեռնությունների ակտիվիստների, կրթական և այլ համակարգերի մասնագետների նախաձեռնմամբ, սույն թվի մարտի 1-ին, Հայաստանի ճարտարապետների միությունում կայացավ մամլո ասուլիս: Ասուլիսին հրավիրմամբ մասնակցեց նաև ՀՀ մշակույթի փոխնախարարը: Հարցադրումների շարքում, ի թիվս այլ խնդիրների, առանձնահատուկ քննության արժանացավ կառավարական հա.-2 շենքի օտարման ու հյուրանոցի վերածման ՀՀ կառավարության կողմից հովանավորվող գործընթացը:
Ասուլիսին ներկա մասնագետները մասնավորապես կենտրոնացան շինությունն օտարելու մասին ՀՀ կառավարության 27 դեկտեմբերի 2012թ. նո.-1675-Ն որոշման մեջ տեղ գտած հետևյալ օրինախախտումների վրա.
- Որոշման համար հիմք է ընդունվել կառավարության 2003թ. հունիսի 13-ի նո. 882-Ն որոշմամբ հաստատված «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված գույքի օտարման կարգը», որում ակնարկ անգամ չկա պատմության և
մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ ունեցող շենքերի օտարման թուլատրելիության մասին: Այդ փաստաթղթում չկա նաև որևէ հղում «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև նույն այդ հուշարձանների պահպանության, նորոգման, օգտագործման խնդիրների կարգավորմանն ուղղված ՀՀ կառավարության 20 ապրիլի 2002թ. նո.- 438 որոշմամբ հաստատված Կարգում ամրագրված պարտադիր գործառույթների դրույթներին:
Հետևաբար պետական սեփականություն հանդիսացող շենքերի օտարման վերոնշյալ Կարգը չէր կարող օրինական հիմք հանդիսանալ հանրապետական կարգի պատմաճարտարապետական արժեք հանդիսացողԿառավարական հա.-2 մասնաշենքը ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարելու գործում:
- Որոշման 3-րդ կետի 5-րդ ենթակետի դրույթներով գնորդին ներկայացվում է Կառավարական հա.-2 շենքը գնելուց հետո այն վերակառուցելու և բացառապես որպես հյուրանոց օգտագործելու պարտադրանք, չունենալով դրա վերաբերյալ նույն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանման ու օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով պահանջվող պետական լիազոր մարմնի կողմից կազմված եզրակացությունը:
Սա ևս օրենքի անթուլատրելի շրջանցում է:
Մեծարգո նախագահ,
Նկատի ունենալով, վերոնշյալը և ապավինելով Սահմանադրական Ձեր լիազորություններին, հայցում ենք Ձեր հետևյալ հանձնարարականները.
ա/- անհապաղ կասեցնել Կառավարական 2-րդ մասնաշենքի աճուրդի գործընթացը, չեղյալ ճանաչել կառավարության 27 դեկտեմբերի 2012թ. նո. 1675-Ն որոշումն ու
վարչական տույժի ենթարկել որոշման նախագծի հեղինակներին,
բ/- թեև ուշացած, բայց և այնպես հետագա վրիպումներից զերծ մնալու համար, հանձնարարել ՀՀ մշակույթի նախարարությանը` «ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» ՀՀ օրենքում կատարել լրացում` ընդգրկելով նրանում պետական սեփականություն հանդիսացող բոլոր այն շենքերն ու շինությունները
/ դիցուկ` կառավարական հա.-1 և 2 շենքերը, օպերան, մատենադարանը, ազգային ժողովի շենքը, ՀՀ նախագահական նստավայրը, գիտությունների ազգային ակադեմիայի համալիրը և բազում այլ շենքեր/, որոնք պետական ցանկում ունեն հանրապետական նշանակության դասակարգում, ինչի շնորհիվ և կարող են հայտնվել «շահավետ» օտարման նմանատիպ գործառույթների թիրախում»:
Նամակի պատճեներն ուղարկված են՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին, կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին, «ՏԱՆԳՈ» ՓԲԸ ղեկավարությանը, ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյանին:
Հիշեցնենք, որ Կառավարական 2-րդ մասնաշենքի աճուրդը մեկնարկելու այսօր։