Լրահոս

05.03.2013 09:29


2012թ.-ը բարեհաջող էր վարչապետի և նրա տիկնոջ համար

2012թ.-ը բարեհաջող էր վարչապետի և նրա տիկնոջ համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանի և նրա տիկնոջ համար 2012թ.-ը` ի տարբերություն երկրի բնակչության գերակշռող մասի, ֆինանսական առումով բավականին հաջող է եղել:

Ըստ «Փաստինֆո»-ի՝ եթե նրանք նոր գույք ձեռք չեն բերել` բավարարվելով վարչապետի ունեցած 6 միավոր անշարժ ու 1 միավոր շարժական գույքով, ինչպես նաև նրա տիկնոջ 4 միավոր անշարժ և 3 միավոր շարժական գույքով, վարչապետի արժեթղթերով և այլ ներդրումներով, նրա տիկնոջ հայտարարագրած փոխառությամբ, ապա, ի համեմատ 2011թ., նրանց եկամուտներն ավելացել են:

Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2012թ. համար գույքի և եկամուտների հայտարարագրերի՝ Տ. Սարգսյանի դրամական միջոցները 2012թ. տարեսզբին եղել են 35 մլն դրամ և 859 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին` 12 մլն 674 հազ. դրամ և 920 հազ. 823 ԱՄՆ դոլար: 2011-ի տարեսկզբին նրա դրամական միջոցները հայտարարագրված են եղել 23 մլն դրամ և 778 հազ. ԱՄՆ դոլար:

Վարչապետի եկամուտները 2012թ. գոյացել են 3 մլն 340 հազ. 80 դրամ աշխատավարձից, 220 հազ. 157 դրամ դասախոսության համար վճարից, 13 մլն 375 հազ. 476 դրամ, 291 հազ. 970 դրամ և 27 մլն 369 հազ. դրամ ավանդների տոկոսավճարներից: 2011թ. համեմատ աշխատավարձի չափը եղել է նույնը, սակայն մնացած հոդվածներով ստացած եկամուտներն աճել են՝:

Վարչապետի տիկնոջ, ով հայտարարագրում զբաղեցրած պաշտոնը նշել է տնային տնտեսուհի, դրամական միջոցները 2012թ. տարեսկզբին եղել են 15 մլն դրամ և 128 հազ. 920 ԱՄՆ դոլար, տարեվերջին` 138 հազ. 734 ԱՄՆ դոլար: 2011թ.ի տարեսկզբին նա ունեցել է 12 մլն դրամ և 119 հազ. 823 ԱՄՆ դոլար:

Եկամուտները գոյացել են 4 մլն 23 հազ. 859 դրամ ավանդի տոկոսավճարից և 10 հազ. եվրո վարձակալության վճարից: Վարչապետի տիկնոջ եկամուտներն անցած տարի ևս աճել են` 3 մլն 480 դրամի և 10 հազ. եվրոյի չափով:

Այս խորագրի վերջին նյութերը