Լ. Զուրաբյանը մանրամասնում է, թե ինչ են քննարկել Հովիկ Աբրահամյանի հետ, եւ ի՞նչ է անելու Կոնգրեսը
Այսօր Աժ-ում՝ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀԿ, ՕԵԿ, Կոնգրես, ԲՀԿ, ժառանգություն, ե ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Լևոն Զուրաբյանը մանրամասներ է ներկայացրել քննարկման մասին։
-Պարոն Զուրաբյան, այսօր Հովիկ Աբրահամյանի մոտ կազմակերպվել է Հայաստանի հետընտրական իրավիճակի հանգուցալուծմանը նվիրված խոհրդակցություն, որին հրավիրված են եղել խմբակցությունների ղեկավարները: Ի՞նչ եք քննարկել այդ խորհրդակցության ժամանակ:
-Այդ խորհրդակցությունը նվիրված էր Ժառանգություն խմբակցության առաջակին, որի տեքստը հրապարակվել է մամուլում, եւ որի առանցքային կետերն են ճգնաժամի լուծմանն ուղղված՝ մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը եւ խորհրդարանական կառավարմանն անցում կատարելու հետ կապված սահամանդրակսն փոփոխությունները:
-Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը այդ օրակարգին:
-Խորհրդակցության ընթացքում ես ասացի մեր հետեւյալ դիրքորոշումը՝ Հայաստանում խորը քաղաքական ճգնաժամ գոյություն ունի արդեն տարիներ շարունակ, եւ այն կապված է պարբերաբար կեղծվող նախագահական, ԱԺ եւ ՏԻՄ ընտրությունների հետ, ինչի արդյունքում հայ ժողովուրդն այսօր չունի իր կողմից ընտրված օրինակարգ իշխանություն. ոչ նախագահ, ոչ՝ խորհրդարան, ոչ էլ՝ տեղական կառավարման մարմիներ: Դրա հետեւանքով վատթարացել է սոցիալ-տնտեսական իրավիճակը, ծաղկել է ժողովրդի առաջ ոչ հաշվետու իշխանության կոռուպցիան, եւ ժողովուրդը չվստահելով պետական իշխանության ինստիտուտներին՝ զանգվածաբար արտագաղթում է: Ես ասացի, որ նման իրավիճակում միակ ադեկվատ լուծումը դա չորս խմբակցությունների հավանությանն արժանացած ընտրական համակարգի բարեփոխումների փաթեթի ընդունումն է, ինչից հետո անմիջապես պետք է անցկացվեն սկզբից նախագահական, ապա նաեւ՝ խորհրդարանական ընտրություններ: Միայն այդ դեպքում կհանգուցալուծվի քաղաքական խորը ճգնաժամը, որում հայտնվել է Հայաստանը: Այդ առումով ես ասացի, որ ներկայացված փաթեթը բացարձակապես ադեկվատ չէ ստեղծված իրավիճակին, եւ ժողովրդին հուզող որեւէ հարցին պատասխան չի տալիս:
-Հետեւաբար՝ որո՞նք ե լինելու ձեր քայլերը՝ այս կապակցությամբ:
-Խորհրդակցության ընթացքում ակնհայտ էր, որ իշխանությունները փորձում են ներքաշել քաղաքական ուժերին այնպիսի «բարեփոխումների» քննարկան մի ընթացքի մեջ, որը թույլ կտա մարեցնել ժողովրդի ներկա ընդվզումը, ժամանակ ձգձգել՝ մինչեւ թուլանա քաղաքական լարվածությունը: Մենք սա մերժում ենք, բայց եթե այնուամենայնիվ Ժառանգությունը ձեռնարկի այս օրակարգով արտահերթ նիստի հրավիրումը, մենք կհավաքենք Կոնգրեսի խմբակցության արտահերթ նիստ եւ կքննարկենք՝ արդյո՞ք մենք մեր ստորագրությունները դնում ենք արտահերթ նիստի հրավիրման ձեւաթղթում: Ես անձամբ կարծում եմ, որ, կտրականապես դեմ լինելով կիսատ-պռատ եւ այս իշխանության դիրքերի համար անվտանգ փոխզիջումներին՝ պետք է այնուամենայնիվ հարգել ընդդիմության կողմից արտահերթ նիստ հրավիրելու եւ այս հարցերի շուրջ քննարկում անցկացնելու իրավունքը, ինչը թույլ կտա երկրի քաղաքական ուժերին հնչեցնել իրենց դիրքորոշումները:

Աղբյուրը՝ http://www.ilur.am/news/view/9806.html