Լրահոս

26.06.2009 14:57


Լարիսա Ալավերդյան. ««Ժառանգությունը» մյուս ընդդիմադիր ուժերից տարբերվում է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ունեցած իր դիրքորոշմամբ»

Լարիսա Ալավերդյան. ««Ժառանգությունը» մյուս ընդդիմադիր ուժերից տարբերվում է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ունեցած իր դիրքորոշմամբ»

Ըստ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի, ընդդիմությունը պետք է համագործակցություն փնտրի ընդդիմադիր դաշտում և դրա վկայությունն է իրենց առաջարկած 5 կետից բաղկացած համագործակցության պլատֆորմը։ Լարիսա Ալավերդյանը նշել է, որ վտանգավոր է, երբ ընդդիմադիր դաշտում գործող ուժերը թութակի պես կրկնում են նույն բանը։ «Շատ լավ է, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտում բազմակարծությունն է։ Եթե այդ բազմակարծությունը չլինի, ապա որքան տոտալիտար է իշխանությունը, նույնքան տոտալիտար է դառնում ընդդիմությունը»,- ասել է «Ժառանգության» ներկայացուցիչը։ Ըստ Լարիսա Ալավերդյանի «Ժառանգությունը» մյուս ընդդիմադիր ուժերից տարբերվում է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ունեցած իր դիրքորոշմամբ։ Նա ընդգծել է, որ դեռևս առաջին նախագահի օրոք, երբ նրա թիմն արցախյան հիմնահարցի վերաբերյալ այլ մոտեցումներ ուներ, ինքն ամբողջ ուժով պայքարել է դրա դեմ։ Լարիսա Ալավերդյանը նշել է նաև, որ չգիտի, թե իրականում Հայ ազգային կոնգրսում հավաքված ուժերը ղարաբաղյան հարցում միակարծիք են, թե՞ այնտեղ գնում են բանակցություններ։

 

Այս խորագրի վերջին նյութերը