Լրահոս

04.03.2013 20:04


ՍԴ–ն Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի մասին

ՍԴ–ն Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի մասին

ՀՀ Սահմանադրական դատարանի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը 2013թ. մարտի 4-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի եւ 101-րդ հոդվածի 9-րդ կետի հիմքերով իրավունք ունենալով վիճարկել «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը: ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 19-րդ հոդվածի հիման վրա դիմումի նախնական ուսումնասիրումը պետք է ավարտվի ոչ ուշ, քան դիմումի գրանցումից 24 ժամ հետո: Այնուհետեւ սահմանադրական դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի եւ ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 20-րդ հոդվածի հիման վրա աշխատակարգային նիստում քննության կառնի գործը քննության ընդունելու հարցը: 

Այս խորագրի վերջին նյութերը