Քաղաքական

04.03.2013 19:53


Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց Սահմանադրական դատարան

Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց Սահմանադրական դատարան

Այսօր երեկոյան «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ և ըստ ԿԸՀ–ի տվյալների՝ 2013թ. փետրվարի 18–ի նախագահական ընտրություններում 2–րդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այդ ընտրության արդյունքները։ ՍԴ դիմումը ներկայացրել են «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, այդ կուսակցության խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը, Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի իրավական խորհրդատու Կարեն Մեջլումյանը:

Դիմումը հանձնելուց հետո՝ հենց ՍԴ–ի շենքի դիմաց նրանք պատասխանել են լրագրողների հարցերին։ Խուրշուդյանն ընդգծել է, որ ՍԴ դիմելը պայքարի իրավական կողմն է, և դրանով չեն դադարում պայքարի քաղաքական մեթոդները, այդ թվում և տարատեսակ ակցիաները, հանրահավաքները, մարզային այցելությունները։

–Սրանով նաև ՍԴ անդամներն իրենց վրայից նախորդ որոշումների արդյունքները մաքրելու հնարավորություն են ստանում։ ՍԴ–ից պահանջում ենք վավեր ճանաչել ժողովրդի ընտրությունը և ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը,-ասել է Խուրշուդյանը:

ՍԴ դիմումին կցվել են 120 տեղամասերում հանրապետությունից ընտրողների մոտավորապես 40 տոկոսի բացակայության, մասնակցության 80-90 տոկոս ցուցանիշների ու այդ տեղամասերի շնորհիվ Սերժ Սարգսյանի ստացած պաշտոնական արդյունքների և այլ փաստեր:

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգության» մասնակցելուն, Հ. Խուրշուդյանը նկատել է.

–Կարծում եմ, առաջնահերթությունը նախագահական ընտրություններում ժողովրդի քվեի վավերացումն է։

Ի դեպ, այս նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցով ՍԴ է դիմել նաև ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը