Լրահոս

26.06.2009 14:53


Կիրո Մանոյան. «Կարծում եմ՝ սխալ էր դիմել թուրք և ադրբեջանցի պատգամավորներին»

Կիրո Մանոյան. «Կարծում եմ՝ սխալ էր դիմել թուրք և ադրբեջանցի պատգամավորներին»

«Մենք մեր հարցերը պետք է կարողանանք լուծել երկրի ներսում։ Դա չի նշանակում, որ անիմաստ է անդամակցել ԵԽ-ին, բայց ոչ այն աստիճանի, որ դիմենք թուրք կամ ադրբեջանցի պատգամավորին»,–ասել է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը, անդրադառնալով ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի գործելաոճին։

«Չգիտեմ՝ դա այդ շրջանակներում աշխատանքի փորձի պակասն էր, թե ինչն էր պատճառը, բայց կարծում եմ՝ սխալ էր դիմել թուրք և ադրբեջանցի պատգամավորներին։ Չեմ կասկածում ո՛չ Զարուհի Փոստանջյանի, ո՛չ մեկ ուրիշի հայրենասիրությանը, բայց քաղաքական սխալներ կարող են լինել»։

Ինչ վերաբերում է «Ժառանգության» կողմից արված համախմբման առաջարկին Կիրո Մանոյանը նշել է, որ Գերագույն մարմինն այդ դիմումը ստացել է և քննարկում է այն։ «Քաղաքականության մեջ ոչին պետք չէ բացառել։ Սակայն դա չի նշանակում, որ այդ առաջարկի իրականացումը մեծ հավանականություն ունի»,- ասել է Կիրո Մանոյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը