Պահանջում են Բաբուխանյանին զրկել մանդատից (ձայնագրություն)
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում խումբ է ստեղծվել «Պահանջում ենք Բաբուխանյանին զրկել մանդատից» անվանումով։ Խմբի հայտարարության մեջ ասվում է.
«Օրեր առաջ թերահավատորեն մոտեցանք մի քանի լրատվական կայքերի հրապարակած հոդվածին, որտեղ Բաբուխանյան ազգանունով ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ կոչեցյալը մամլո ասուլիսի ժամանակ բացեիբաց վիրավորել է ավելի քան (ընդ որում պաշտոնական թվերով) կես միլիոն ՀՀ քաղաքացիների՝ անվանելով նրանց դավաճան, անգիտակից ու համասեռամոլության կողմնակից: Այսօր հրապարակվեցին փաստացի ապացույցները: Բանն այն է, որ ժամեր անց ՍԻՄ կուսակցությունը տարածեց հաղորդագրություն, որում մասնավորապես նշվում էր, որ այդ ամենը հերյուրանք է ՍԻՄ կուսակցության նախագահի հասցեին: Որից անմիջապես հետո կայքերում հրապարակված հոդվածները կա՛մ հանվեցին, կա՛մ էլ խմբագրվեցին: Տեղեկույթ տարածվեց նաև, որ զանգահարել են ու հայտնել, թե տեղեկատվությունը կեղծ է և պետք է հեռացնել հոդվածը: Մեր ԱԺ այս թափթփուկ պատգամավորը, հույս ունենալով, որ տեսախցիկները չեն ֆիքսել իր ասածը, վստահորեն պնդում էր, թե ինքը չի վիրավորել Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցներին, այնինչ այսօր համացանցում հայտնվեց նրա հարցազրույցի ձայնագրությունը, որտեղ ամեն ինչ պարզ լսվում է, թե ինչ է ասել այս պատգամավոր կոչեցյալը: Հիմա արդեն վստահ կարող ենք թքել այս պատգամավորի երեսին ու պահանջել անմիջապես վայր դնել պատգամավորական մանդատը: ՀՀ ԱԺ-ը նման տգետների ու անբարոյական գործիչների վայրը չէ»: