Լրահոս

04.03.2013 16:18


Մահացել է վերամբարձ կռունկի խցիկում

Մահացել է վերամբարձ կռունկի խցիկում

Մարտի 2-ին՝ ժամը 12։21-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանանդյան 9 շենքի մոտակայքում գտնվող կիսակառույց շինության մոտ՝ վերամբարձ կռունկի խցիկում, կռունկավարի ինք­նազգա­ցո­ղությունը վատացել է, և նրան իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարար­ների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը և «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան:

Փրկարարները պատգարակի օգնությամբ իջեցրել են տուժածին (մոտ 60 տարեկան):

Բժիշկները տեղում փաստել են Գագիկ Գալստյանի մահը:

Այս խորագրի վերջին նյութերը