Գալուստ Սահակյան. «Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունն իրավիճակ է փոխել բանակցային գործընթացում»
Արդեն տեղեկացրել ենք, որ «Ժառանգության»խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն արդեն մի քանի անգամ հանդիպել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ` ներկայացնելով ընդդիմության կողմից առաջարկվող փոփոխությունների փաթեթ եւ, ըստ էության, պահանջելով ԱԺ արտահերթ նիստ:
Օրերս, սակայն, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու պահանջն իր նախաձեռնությունը չէ եւ չի արտահայտում իր տեսակետը: Հովհաննիսյանի այս հայտարարությունը մի շարք մեկնաբանություններիկ տեղիք տվեց:
Պարզվում է` այս հայտարարությունից հետո «Ժառանգության» եւ ՀՅԴ ներկայացուցիչներն այլեւս չեն հանդիպել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ` չնայած ուրբաթ օրը ԱԺ ավանդական ճեպազրույցում նշում էին, որ առաջիկա 1-2 օրվա ընթացքում, ամենայն հավանականությամբ, կրկին հանդիպում կլինի եւ պարզ կդառնա` հրավիրվելո՞ւ է ԱԺ արտահերթ նիստ, թե՞ ոչ:
Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունն իրավիճակ է փոխել բանակցային գործընթացում: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Մենք այդ կուսակցության հետ ենք բանակցում: Եթե այդ կուսակցության լիդերը հայտարարում է, որ բանակցությունների հետ կապ չունի, կարծում եմ, որ ֆորմատների փոփոխության անհրաժեշտություն կլինի: Վերջին հաշվով` սա կուսակցության քաղաքական մոտեցումների հարցն է, եւ եթե կուսակցության լիդերը տրամաբանորեն գոնե մասնակից չի դառնում, դա հիմք կհանդիսանա, որ կա՛մ բանակցության ֆորմատը փոխվի, կա՛մ դրանք դադարեցվեն, կա՛մ էլ շարունակվեն: Մենք «Ժառանգությունից» հավասարակշռված պատասխանների ենք սպասում»,- հայտարարել է Գալուստ Սահակյանը:
Նա նաեւ տեղեկացրել է, որ խնդրի կապակցությամբ խոսակցություն չեն ունեցել «Ժառանգության» ներկայացուցիչների հետ, եւ հավելեց, որ նրանք տրամաբանորեն պետք է առաջարկեն, թե ինչ են ուզում, ինչ սկզբունքներով, որ բանակցությունները շարունակվեն: «Մենք գնացել ենք երկխոսության եւ պատրաստ ենք շարունակել, մնում է, որ իրենք ներկայացնեն, թե, վերջին հաշվով, ինչը ինչպես եւ ինչի համար: Եթե մենք պետք է երկխոսության գնանք, համաձայնության գանք, եւ «Ժառանգության» լիդերն ասի, որ` ես դրա հետ գործ չունեմ, դա քաղաքական դաշտի յուրահատկություններից մեկը չի կարող համարվել: Երկխոսությունը ենթադրում է, որ կուսակցության վարչությունը, կուսակցության լիդերը միանվագ հայտարարեն, որ բանակցությունների արդյունքում ինչ ձեւավորվեց` իրենք տեր են: Այլապես բանակցություն չի կարող լինել: Համաձայնություն ձեռք բերվի, որ ասեն` տեր չե՞նք, այսինքն` անիմաստ գործընթացների անհրաժեշտություն չկա»,- նշել է Սահակյանը: