Վարդան Սեդրակյան. «Ե՞րբ է Հրանտ Բագրատյանը որպես բողոքի նշան վայր դնելու իր պատգամավորական մանդատը»
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տարվեցինք «կեղծ Րաֆֆիով», ու մի պահ մոռացանք Հրանտ Բագրատյանին:
Կոչ եմ անում բոլորին նամակներ ուղարկել Հրանտ Բագրատյանին հետևյալ հարցադրումներով:
Արդյոք ե՞րբ է Հրանտ Բագրատյանը մամուլի ասուլիս հրավիրելու և տալու ԿԸՀ-ի հրապարակած ընտրությունների վերջնական արդյունքների քաղաքական գնահատականը
Արդյոք ճանաչո՞ւմ է Սերժիկ Սարգսյանին, որպես ՀՀ վերընտրված նախագահ
Արդյոք ապրիլի 9-ին շնորհավորելո՞ւ է Սերժիկ Սարգսյանին
Եթե, ոչ, ապա ե՞րբ է որպես բողոքի նշան, վայր դնելու իր պատգամավորական մանդատը
Չէ որ, որքնով անարդար էին Նախագահական ընտրությունները, այնքանով էլ անարդար էին 2012թ.-ի գարնանը կայացած ԱԺ ընտրությունները:
Հ.Գ. Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ 2012թ.-ի հունիսի 11-ին, վարդան Սեդրակյանը, մամուլի ասուլիսի ժամանակ տվել է ԱԺ ընտրությունների, իսկ 2013թ.-ի փետրվարի 20-ի ասուլիսի ժամանակ` Նախագահական ընտրությունների արդյունքների քաղաքական գնահատականը:
Վարդան Սեդրակյան. «Ե՞րբ է Հրանտ Բագրատյանը որպես բողոքի նշան վայր դնելու իր պատգամավորական մանդատը»
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ՏԱՐԱԾԵԼ ... ՏԱՐԱԾԵԼ ... ՏԱՐԱԾԵԼ ... ՏԱՐԱԾԵԼ ... ՏԱՐԱԾԵԼ ...»։