Լրահոս

26.06.2009 14:44


Լարիսա Ալավերդյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը նման բան չի ասել»

Լարիսա Ալավերդյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը նման բան չի ասել»

«Շատ շուտ է սկսվել «Ժառանգության» դեմ սև PR-ը»,– ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը։ Նա նշել է, որ արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների համար նախադրյալներ չկան, սակայն իշխանությունների ջղաձգությունը ցույց է տալիս, որ «Ժառանգության» 7 պատգամավորների դեմ սև PR է գործում։ Անդրադառնալով ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի արած երեք առաջարկներին՝ Լարիսա Ալավերդյանն ասել է. «Ես հարցնում եմ՝ ո՞վ է այն այն մարդը, որ այս երեք առաջարկների տակ չի ստորագրի։ Պարզապես գոյություն ունի ընթացակարգ, որ այս նախաձեռնության տակ կարող է ստորագրել ԵԽԽՎ-ում ներկայացված ցանկացած պատգամավոր»։

Լարիսա Ալավերդյանը նշել է, որ թուրք և ադրբեջանցի պատգամավորները, մտածելով, թե ստորագրելով այդ նախաձեռնության տակ կարող են վատություն անել Հայաստանին, դա արել են։ Նա նաև ընդգծել է, թե բացառվում է այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հակահայկական է համարում Զարուհի Փոստանջյանի քայլը։ «Րաֆֆի Հովհաննիսյանը նման բան չի ասել»,- նշել է Լարիսա Ալավերդյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը