Աշխարհ

04.03.2013 15:31


Արցախի ԱԳ նախարար. «Ստեփանակերտի օդանավակայանը գործելու է»

Արցախի ԱԳ նախարար. «Ստեփանակերտի օդանավակայանը գործելու է»

«Ստեփանակերտի օդանավակայանը գործելու է: Այն իրականացնելու է ուղևորափոխադրումներ, դրանով իսկ ապահովելով ԼՂ ժողովրդի, նրա բնակչության և մարդու հիմնարար իրավունքներից մեկը՝ տեղաշարժվելու ազատության իրավունքը: Այդ քայլեը, ԼՂ կառավարության այդ որոշումը բացառապես մարդասիրական է և նպատակ ունի ապահովել սեփական ժողովրդի բնականոն կենսագործունեությունն ու իրավունքները: Մենք բազմիցս ենք այդ մասին հայտարարել: Այդ մասին ես առիթ եմ ունեցել ասելու նաև ՄԱԿ-ում տարածված նամակում, որտեղ մանրամասն շարադրված է, թե որն են օդանավակայանի բացման պատճառներն ու նպատակները»,-PanArmenian.net-ի փոխանցմամբ՝ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ասել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը։

«Մնացած ամեն ինչ, այդ թվում նաև սանձազերծ քարոզարշավը, այն ուղղակի ֆանտաստիկ մտայնությունները, որոնք տարածում է ադրբեջանական կողմը, այդ ամենը կարելի է բնութագրել մեկ բառով՝ սուտ: Չվերթերի սկսման կոնկրետ ամսաթիվ ես չեմ նշի: Առաջին հերթին, տարիներով չէ, որ բացումը տեղափոխվում է: Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման հարցը, վերաբացման, ոչ թե բացման, եզրափակիչ փուլ մտավ անցյալ տարվա փետրվարին: Մեր նպատակն է հասնել, որքանով դա հնարավոր է, որ բոլոր տեխնածին վտանգները բացառվեն: Մեր օդանավակայանը պետք է առավելագույն անվտանգություն ապահովի ուղևորների համար, հաշվի առնի այն բարդ լեռնային աէրոնավիգացիոն իրավիճակը, որն ունենք օդանավակայանում: Հենց որ բոլոր պայմանները ապահովվեն, բնականաբար, օդանավակայանի բնականոն գործունեությունը կվերականգնվի»,-ասել է Արցախի ԱԳ նախարարը։

Այս խորագրի վերջին նյութերը