Հայտնում ենք մեր վրդովմունքը և մտահոգությունը ՀՀ կառավարության կողմից Արտաքին գործերի նախարարության շենքի աճուրդի հայտարարման վերաբերյալ: Ցավով ստիպված ենք եզրակացնել, որ անկախացումից քսաներկու տարի անց Հայաստանի իշխանությունները դեռևս չենք գիտակցում անկախ պետության առաքելությունը և առաջնորդվում են սխալ և խեղված արժեքային համակարգով, որտեղ գերակա արժեք է համարվում ոչ թե ժողովուրդը, հոգևորը և պետականությունը, այլ` փողը:
Ուզում ենք հիշեցնել կառավարության ներկայացուցիչներին, ովքեր ձեռնարկել և իրականացնում են այդ գործարքը, որ աճուրդի կարող են հանել իրենց անձնական ունեցվածքը միայն և ոչ թե պետականության խորհրդանիշ հանդիսացող շինությունները, որոնք հայ հասարակության սեփականությունն են:
Ուզում ենք հիշեցնել, որ «Հանրապետության հրապարակը» այդպես է կոչվում այնտեղ գտնվող պետական հաստատությունների և ոչ թե տուրիստական կենտրոնների նպատակով:
Ստիպված ենք նշել, որ պետական գործիչներից պահանջվում է պետական մտածողություն, ազգային արժանապատվություն և ոչ թե առևտրականի հմտություններ: Պետականաշինությունը բիզնես ծրագիր չէ, և վաճառականի հոգեբանությամբ մարդիկ այնտեղ անելիք չունեն:
Մենք ահազանգում ենք և պահանջում ենք չեղյալ հայտարարել Արտաքին գործերի նախարարության շենքի աճուրդի ամոթաբեր գործարքը, որը դժվար է այլ կերպ որակել, քան ազգային և պետական շահերի դավաճանություն:
«Կին առաջնորդ» ֆորումի հայտարարությունը

«Կին առաջնորդ» ֆորումի համակարգող խորհուրդ