Հ. Սահակյան. ««Ես վստահ չեմ, թե Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ ինքն է հաղթել»
«Իշխանությունը չի կարողանում ընտրություններում այնպիսի թափանցիկություն ապահովել, որպեսզի որևէ մեկը կասկած չհայտնի ընտրությունների արդյունքների վերաբերյալ և կամային հայտարարություններ չանի: Դա ցավալի փաստ է»,-այսօրվա ասուլիսին ասել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Իսկ ասուլիսի մեկ այլ բանախոս՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, բնական է համարում հետընտրական ներկայիս իրադարձությունները՝ նշելով, սակայն, թե ժողովրդավարությունը ենթադրում է, որ պարտվող թեկնածուն արժանապատվորեն պետք է ընդունի իր պարտությունը և շնորհավորի հաղթող կողմին։
«Ընտրությունները կայացած էին, թափանցիկ և օրենքի շրջանակներում, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը գնահատել է, որ ընտրություններն անցկացվել են ընտրական օրենսգրքի համապատասխան: Մենք խոսում ենք միայն փաստերով: Որևէ արձանագրություն չի կազմվել, փոխարենն ապատեղեկատվություն և թյուր կարծիքներ են տարածվում»,- աել է ՀՀԿ պատգամավորը։
Արձագանքելով իրավապաշտպանի այն դիտարկմանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ ինքն է հաղթել Հ. Սահակյանն ասել է. «Ես վստահ չեմ, որ ինքը վստահ է, որ ինքն է հաղթել, դուք նրա փոխարեն մի արտահայտվեք։ Իրավական համակարգը տվել է հնարավորություն՝ վարչական դատարան, ՍԴ դիմելու համար: Բայց քանի որ Ր.Հովհաննիսյանն անելու բան չունի, պարապ է, ապա գնում է ոչ իրավական ճանապարհով և միտինգներ է կազմակերպում»։

7օr.am