Լրահոս

04.03.2013 15:05


«Օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը (Զապ) դատապարտվել է 22 տարվա ազատազրկման (տեսանյութ)

«Օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը (Զապ) դատապարտվել է 22 տարվա ազատազրկման (տեսանյութ)

Պրահայի քաղաքային դատարանը հեռակա կարգով 22 տարվա ազատազրկման է դատապարտել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին (Զապ)։ Նա մեղադրվում է 2007թ. հայ գործարարի սպանությունը պատվիրելու համար, որի կատարման ժամանակ, սակայն, վարձու մարդասպանը սխալմամբ ուրիշին է դանակահարել: Նույն գործով 12-18 տարվա ազատազրկման են դատապարտվել նաև Մուհամմեդ Ալիևը, Արսեն Կակոսյանը և Արսեն Առաքելյանը:

Նշենք, որ 2011թ. հուլիսին հայաստանյան մամուլը գրել էր, որ Անդրանիկ Սողոյանը մոտ երկու ամիս առաջ եղել էր Գյումրիում և հանդիպել մարզային իշխանությունների ու ուժային կառույցների ներկայացուցիչների հետ: Չեխական լրատվամիջոցներն էլ գրել էին, որ Չեխիան կարող է նրան վերադարձնելու միջնորդություն Հայաստանին ներկայացնել։

Ավելի վաղ Անդրանիկ Սողոյանի մեղքը չէր ապացուցվել, և նա արդարացվել էր դատարաի կողմից։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը