Լրահոս

26.06.2009 14:40


Կիրո Մանոյան. «Անհասկանալի է այն շքանաշանը, որը տրվեց Սահակաշվիլուն»

Կիրո Մանոյան. «Անհասկանալի է այն շքանաշանը, որը տրվեց Սահակաշվիլուն»

«Կարծում եմ, որ երեկվա մեր բողոքը բավական բարձր հնչեց, և լրատվամիջոցների շնորհիվ հասավ Վրաստանի նախագահին»–Մամուլի ազգային ակումբում, հունիսի 25-ին ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած բախումների մասին խոսելիս ասել է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Խնդիրը այն էր, որ կարծես թե կար քաղաքական որոշում, որ Սահակաշվիլին որևէ ցուցարարի չհանդիպի, և ոստիկանության ամբողջ նպատակաը այն էր, որ հրապարակը դատարկվի ցուցարարներից։ Սակայն ոստիկանության քայլերը նպաստեցին նրան, որ ավելի շատ արձագանք լինի, քան կարող էր լինել։

Կիրո Մանոյանը նաև նշել է, որ հետաքրքրական է, թե ինչու՞  Սահակաշվիլին չպետք է տեսներ իրական պատկերը։ Ըստ նրա, անհասկանալի է նաև այն շքանաշանը, որը տրվեց Սահակաշվիլուն։

«Նա ոչինչ չի արել, որ Ջավախքի հարցերը մեղմանան, և ինքն էլ արժանաի լինի շքանշանի։ Սա փոխադարձ քայլ էր. քանի որ, Վրաստանում մեր նախագահին տրվել էր շքանշան՝ ուրեմն, երևի մենք էլ պետք է շքանշան տաինք Վրաստանի նախագահին»,- նշել է Կիրո Մանոյանը։ Այն հարցին, թե արդյո՞ք երեկվա միջադեպը կապված էր ՀՅԴ կոալիցիայից դուրս գալու և ընդդիմադիր կեցվածք ընդունելու հետ, բանախոսը պատասխանել է. «Գյուլի այցելության ժամանակ էլ ոստիկանության հետ մեր հանդիպումը նախագահականի առաջ այնքան էլ հաճելի չէր։ Այն ժամանակ մենք կոալիցիայի կազմում էինք։ Սա կոալիցիայի մեջ լինելու, կամ չլինելու խնդիր չէ, այլ այն փաստն է, որ ով իրավասու է ոստիկանությանը հրահանգել՝ ինչ անել, այդ ժամանակ էլ հրահանգել էր, որ նախագահականի առջև չլինենք»։

Այս խորագրի վերջին նյութերը