Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց այսօր առավոտից նստադուլ և դասադուլ է սկսել բուհի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Վազգեն Գալստյանը։ Գալստյանը հայտնել է, որ նստացույց-դասադուլի նպատակն է առաջարկություններով աջակցել ԵՊՀ-ին` բարձրացնելու կրթության որակը։ «Այդ նպատակին հասնելու համար վեր եմ հանել ԵՊՀ-ում կրթության որակն ու ԵՊՀ-ի հեղինակությունը վնասող հետևյալ խնդիրները, որոնք արդիական են, պահանջում են հրատապ լուծում. 1. ԵՊՀ կանոնադրությունում դասադուլների անցկացման հետ կապված հարաբերությունների կարգավորում, 2. Ուսանողների քննությունների անցկացման վերահսկողության մեթոդների մշակում, 3. Լուծարքների թվի սահմանափակման և անցկացման չափանիշերի մշակում, 4. Ֆակուլտետներում ուսանողների քանակի որոշում ըստ աշխատաշուկայի պահանջարկի, 5. Ուսանողների արտադրական պրակտիկայի անցկացման ձևաչափերի մշակում, 6. ՈՒԽ նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանել 6 ամիս` ռոտացիոն սկզբունքով, 7. ԵՊՀ դասախոսների և վարչակազմի համար սահմանել գիտական վաստակի և ակտիվության չափորոշիչների միասնական սանդղակ:
Ակնկալում են նստացույց-դասադուլին ԵՊՀ ուսանողների, ԵՊՀ շրջանավարտների և դասախոսների մասնակցությունը»: Զուգահեռաբար, շարունակվում է անցած շաբաթվանից մեկնարկած դասադուլը, և դասադուլ անող ուսանողները պահանջում են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի օգնական Գևորգ Մելքոնյանի հրաժարականը։
Նստացույց ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց
Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց այսօր առավոտից նստադուլ և դասադուլ է սկսել բուհի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Վազգեն Գալստյանը։
Գալստյանը հայտնել է, որ նստացույց-դասադուլի նպատակն է առաջարկություններով աջակցել ԵՊՀ-ին` բարձրացնելու կրթության որակը։ «Այդ նպատակին հասնելու համար վեր եմ հանել ԵՊՀ-ում կրթության որակն ու ԵՊՀ-ի հեղինակությունը վնասող հետևյալ խնդիրները, որոնք արդիական են, պահանջում են հրատապ լուծում.
1. ԵՊՀ կանոնադրությունում դասադուլների անցկացման հետ կապված հարաբերությունների կարգավորում,
2. Ուսանողների քննությունների անցկացման վերահսկողության մեթոդների մշակում,
3. Լուծարքների թվի սահմանափակման և անցկացման չափանիշերի մշակում,
4. Ֆակուլտետներում ուսանողների քանակի որոշում ըստ աշխատաշուկայի պահանջարկի,
5. Ուսանողների արտադրական պրակտիկայի անցկացման ձևաչափերի մշակում,
6. ՈՒԽ նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանել 6 ամիս` ռոտացիոն սկզբունքով,
7. ԵՊՀ դասախոսների և վարչակազմի համար սահմանել գիտական վաստակի և ակտիվության չափորոշիչների միասնական սանդղակ:
Ակնկալում են նստացույց-դասադուլին ԵՊՀ ուսանողների, ԵՊՀ շրջանավարտների և դասախոսների մասնակցությունը»:
Զուգահեռաբար, շարունակվում է անցած շաբաթվանից մեկնարկած դասադուլը, և դասադուլ անող ուսանողները պահանջում են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի օգնական Գևորգ Մելքոնյանի հրաժարականը։