-Եթե մենք Սահակաշվիլիին ընդունում ենք, պետք է հասկանանաք, որ այստեղ որոշակի «գին» կա, որ Վրաստանը պետք է վճարի,- «Հայացք» ակումբում ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ բացատրելով, որ ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո այսօր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Ռուսաստանում համարում են հանցագործ, արևմտյան երկրներն էլ, Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները չփչացնելու համար, նախընտրում են նրան չհրավիրել տարատեսակ համաժողովների և հանդիպումների։ Սահակաշվիլին խնդիրներ ունի նաև սեփական երկրի ներսում։ Փաստորեն, նա հայտնվել է մեկուսացած վիճակում և ցանակացած այց նրա համար շահեկան է։ Սակայն ի՞նչ է շահում այս պարագայում Հայաստանը։
-Դիվանագիտական տեսանկյունից սխալ կլիներ, որ ասեինք՝ մի արի։ Սակայն, ես կուզենայի հասականալ, թե մենք ի՞նչ էինք ցանակնում ստանալ։ Ջավախահայության խնդիրներն են բաց մնացել, ինձ համար շատ մշուշոտ է մնացել Վերին Լարսի բացման խնդիրը, որովհետև այստեղ կախվածությունը շատ ավելի մեծ է Ռուսաստանից, քան Վրաստանից, և, Հայաստանի հետ հավաստար՝ Վրաստանն է շահագրգռված Վերին Լարսի ճանապարհի բացմամաբ,- ասել է Ե. Բոզոյանը։ Նա հավելել է, որ որքան Հայաստանն է կախված Վրաստանից, այնքան էլ Վրաստանն է մեր երկրից գտնվում կախվածության մեջ, քանի որ Ջավախքում վրացական պետության համար կայունացնող դեր խաղացող մի մեծ գործոն կա՝ հայկական համայնքը։
-Օգոստոսյան պատերազմի ժամանակ Հայաստանի և ջավախահայության ճիշտ, չեզոք դիրքորոշումը նպաստեց, որ այդ պատերազմը չսկսեց բռնկվել արդեն այլ կետերում։ Վրաստանը գնահատեց այդ վիճակը և հայտարարեց, թե Հայաստանը նույնպես իր համար ռազմավարական դաշնակից է։ Սակայն գնահատո՞ւմ ենք, արդյոք, մենք, որ ունենք այդպիսի գործոն Ջավախքում։ Ինձ համար դա հարցական է,-ասել է բանախոսը։
Ի՞նչ շահեց Հայաստանը՝ ընդունելով Մ. Սահակաշվիլիին

7or.am