Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան 2 տարեկան է
Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան նշեց իր գործունեության 2–ամյակը: Օրեցօր լեռնագնացությունը եւ հարակից սպորտաձեւերը տարածում են ստանում Հայաստանում, մասնավորապես երիտասարդների շրջանակներում, համալրվում են ֆեդերացիայի անդամների շարքերը:
Երկու տարվա գործունեության ընթացքում ֆեդերացիան լուրջ արդյունքներ է արձանագրել. Ֆեդերացիայի կողմից կազմակերպվել են Հայաստանի դահլիճային ժայռամագլցման առաջին փակ առաջնությունը, Skyrunning-ի առաջին մրցաշարը:
Ֆեդերացիայի անդամներից մեկը մասնակցել է Կաբարդինա-Բալկարիայում (Բեզենգի քաղաքում) Ալպինիզմի կենտրոնական դպրոցի կողմից անցկացվող 20-օրյա դասընթացներին եւ ստացել ալպինիզմի հրահանգչի կոչում, մյուսները՝ Ղրիմում միջազգային հավաքի ժամանակ ստացել են «Ռուսաստանի ալպինիստ» կրծքանշան:
Բացի այդ հայ լեռնագնացները հաղթահարել են Իրանի Դեմավենդ, Վրաստանի Կազբեկ եւ Ուշբա, Էլբրուս ու Արարատ լեռները:
Վերջերս ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ճանաչել է Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան որպես ազգային ֆեդերացիա, քանի որ այն ընդգրկված է ՄՕԿ-ի կողմից հաստատված ոչ օլիմպիական մրցաձեւերի ցուցակում: