Լրահոս

04.03.2013 22:02


Շտուտգարտ-2013 անիմացոն փառատոնի հայտերի ընդունման 2-րդ փուլը սկսված է

Շտուտգարտ-2013 անիմացոն փառատոնի հայտերի ընդունման 2-րդ փուլը սկսված է

Ռոբերտ Բոսխի անվան միջազգային համագործակցության հիմնադրամի և ՌեԱնիմանիա կինոփառատոնի հաջող համագործակցության արդյունքում ուրախ ենք հայտարարել, որ Շտուտգարտ-2013 անիմացոն փառատոնի հայտերի ընդունման 2-րդ փուլը սկսված է: Մինչև 35 տարեկան բոլոր երիտասարդ անիմատորները, ռեժիսորներն ու պրոդյուսերներն, ովքեր ունեն բազային կրթություն կինեմատոգրաֆիայի բնագավառում և ավարտին հասցված առնվազն երկու աշխատանք (վիդեո արվեստ, կարճամետրաժ ֆիլմ, տեսահոլովակ), կարող են իրենց ծրագրերով մասնակցություն ունենալ փառատոնին: Հայտերի ընդունման վերջնաժամկենտ է 2013թ. Մարտի 11-ը:
Մանրամասն տեղեկությունների և  հայտերի համար կարող եք դիտել ստորև հղումը.
http://gnfc.ge/uploads/ITFS13_Callforproposals_Animation%20Co-Production%20Forum.pdf
Դիմումներն ուղարկելիս խնդրում ենք ուղարկել նաև [email protected] էլեկտրոնային հասցեին:
Հարկ է նշել, որ 2012-ին իրենց գործերը փառատոնին են ներկայացրել 12 հայ անիմատորներ, որոնցից 5-ը մեկնել են Շտուտգարտ և մասնակցել փառատոնին: Այս տարի` համաձայն փառատոնի կազմակերպիչների տրված տվյալների, Հարավային Կովկասից Շտուտգարտ կմեկնեն 4-5 անիմատորներ: 
ՌեԱնիմանիան բոլոր մասնակիցներին մաղթում է հաջողություն և մեծ հաղթանակներ:

Այս խորագրի վերջին նյութերը