Առաջարկում են բոյկոտել Շուշան Պետրոսյանի համերգը (տեսանյութ)
2013թ. մարտի 1–ին, «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հաղորդման շրջանակներում, երգչուհի, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը հայտարարել էր, թե անազնիվ է, երբ գյումրեցիները 5000 դրամ ընտրակաշառք են վերցրել և Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրել:
Երգչուհու այս արտահայտությունը շատերի վրդովմունքն է առաջացրել, իսկ վիրավորված գյումերիցները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ծավալված բուռն քննարկումների ժամանակ առաջարկել են նույնիսկ բոյկոտել մարտի 13–ին Գյումրիում նախատեսված Շուշան Պետրոսյանի համերգը:
Անձամբ Շուշան Պետրոսյանը պնդում է, որ իր խոսքերը խեղաթյուրել են, և այսօր էլ պատրաստ է ստորագրել իր ասածի տակ։ Մասնավորապես «ԳԱԼԱ»-ի հետ հարցազրույցում նա ասել է.
«Գյումրեցու անուն ո՞վ է տվել, խոսքը կաշառք վերցնելու և տալու մասին է: Խեղաթյուրված է այդ ամբողջը: Ուղղակի չափերը լրիվ անցնում են… Ես ստորագրում եմ իմ ասածների տակ: Խոսքը այսպես է եղել. ես ասացի՝ մի գայթակղվեք այդ 5000 դրամին, իսկ բանավիճող կողմը՝ Իզաբելլա Աբգարյանն առաջինն ասաց, որ «գիտե՞ք, Գյումրին հենց այդպես էլ արեց. իրենք ասում էին՝ վերցրել էինք, բայց Րաֆֆի Հովհաննիսյանին էինք ընտրել»: Ես էլ ասացի՝ «բայց դա էլ ազնիվ չէ»: Գիտե՞ք, որքան կաշառք տալն է անբարոյական, այդքան էլ կաշառք վերցնելն է անբարոյական ինձ համար։Իսկ թե ով է տվել, ով չի տվել, այդ մասին էլ չի խոսվում, ընդամենը իմ հորդորը հետևյալն է, որ 5000 դրամին չի կարելի գնալ գայթակղության»:
Շուշան Պետրոսյանը նաև հայտարարել է, որ գնալո՛ւ է Գյումրի, երգելո՛ւ է, և «այդ հերոսներից մեկն ու մեկը թող գա, աչքերիս նայի, և բանավիճենք: Ախր իրենց քաջությունն ընդամենը այդ տիրույթում է (ի նկատի ունի ՖԲ-ն)»:
Ստորև ներկայացված տեսանյութի 49-րդ րոպեին երգչուհին ասում է. «Իսկ չե՞ք կարծում, որ կարելի է ուղղակի ուժեղ լինել և չգայթակղվել էդ անտեր հինգ հազար դրամներին»:
Նրա հետ բանավիճող կողմի՝ Իզաբելլա Աբգարյանի այն դիտարկմանը, թե «Գյումրին ադպես էլ արեց, գյումրեցիներն ասում էին՝ վերցրել էինք, բայց ձայնը տվել ենք Րաֆֆիին», Շուշան Պետրոսյանը պատասխանում է. «Բայց դա էլ ազնիվ չէ»:
Առաջարկում են բոյկոտել Շուշան Պետրոսյանի համերգը (տեսանյութ)
2013թ. մարտի 1–ին, «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հաղորդման շրջանակներում, երգչուհի, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը հայտարարել էր, թե անազնիվ է, երբ գյումրեցիները 5000 դրամ ընտրակաշառք են վերցրել և Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրել:
Երգչուհու այս արտահայտությունը շատերի վրդովմունքն է առաջացրել, իսկ վիրավորված գյումերիցները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ծավալված բուռն քննարկումների ժամանակ առաջարկել են նույնիսկ բոյկոտել մարտի 13–ին Գյումրիում նախատեսված Շուշան Պետրոսյանի համերգը:
Անձամբ Շուշան Պետրոսյանը պնդում է, որ իր խոսքերը խեղաթյուրել են, և այսօր էլ պատրաստ է ստորագրել իր ասածի տակ։ Մասնավորապես «ԳԱԼԱ»-ի հետ հարցազրույցում նա ասել է.
«Գյումրեցու անուն ո՞վ է տվել, խոսքը կաշառք վերցնելու և տալու մասին է: Խեղաթյուրված է այդ ամբողջը: Ուղղակի չափերը լրիվ անցնում են… Ես ստորագրում եմ իմ ասածների տակ: Խոսքը այսպես է եղել. ես ասացի՝ մի գայթակղվեք այդ 5000 դրամին, իսկ բանավիճող կողմը՝ Իզաբելլա Աբգարյանն առաջինն ասաց, որ «գիտե՞ք, Գյումրին հենց այդպես էլ արեց. իրենք ասում էին՝ վերցրել էինք, բայց Րաֆֆի Հովհաննիսյանին էինք ընտրել»: Ես էլ ասացի՝ «բայց դա էլ ազնիվ չէ»: Գիտե՞ք, որքան կաշառք տալն է անբարոյական, այդքան էլ կաշառք վերցնելն է անբարոյական ինձ համար։ Իսկ թե ով է տվել, ով չի տվել, այդ մասին էլ չի խոսվում, ընդամենը իմ հորդորը հետևյալն է, որ 5000 դրամին չի կարելի գնալ գայթակղության»:

7or.am