Լրահոս

04.03.2013 11:57


Վենեսուելայի ընդդիմությունն անհապաղ պահանջում է Չավեսի կենդանի լինելու ապացույցներ տրամադրել

Վենեսուելայի ընդդիմությունն անհապաղ պահանջում է Չավեսի կենդանի լինելու ապացույցներ տրամադրել

Վենեսուելայի ընդդիմությունը երկրի մայրաքաղաք Կարակասի կենտրոնում ցույց է կազմակերպել՝   իշխանություններից պահանջելով հանրությանը ներկայացնել նախագահ Չավեսի առողջական վիճակի մասին բոլոր տվյալները:

Ցուցարարները պահանջում են անհապաղ ապացույցներ տրամադրվել այն մասին, որ Չավեսը կենդանի է և ի վիճակի է կառավարել երկիրը:

Նշենք, որ Չավեսի առողջական վիճակի վերաբերյալ սուղ տեղեկությունները նրա մահվան մասին լուրերի տարածման պատճառ են դարձել։

Այս խորագրի վերջին նյութերը