Թուրքիայի նախկին նախագահը սպառնում է ինքնասպանություն գործել, եթե նրան փորձեն հեղաշրջման մեղադրանքով դատել
Թուրքիայի նախկին նախագահ և Գլխավոր շտաբի նախկին պետ Քենան Էվրենը, ում ղեկավարությամբ 1980թ.-ին երկրում տեղի էր ունեցել վերջին զինվորական հեղաշրջումը, խոստացել է ինքնասպան լինել, եթե նրան փորձեն հեղաշրջման մեղադրանքով դատել։ «Եթե դուք ուզում եք ինձ դատել, ապա հարցրեք ժողովրդից և անցկացրեք համապատասխան հանրաքվե։ Եթե ժողովուրդը ասի «այո», ապա ես չեմ սպասի դատավարությանն ու ինքնասպան կլինեմ։ Ես հրապարակավ հայտարարում եմ, որ ինքնասպան կլինեմ, որովհետև չեմ կարողանա այդ խարանով ապրել»,-հայտարարել է 92-ամյա Էվրենը։
Քենան Էվրենն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավար Դենիզ Բայկալը նախաձեռնել է վերջին զինվորական հեղաշրջման կազմակերպիչներին դատի տալու գորրծընթացը։ Դրա պատճառն է հանդիսացել թուրքական մամուլում հայտնված «Ֆունդամենտալիզմի դեմ պայքարի ծրագիր» սկանդալային հրապարակումը, որն իբր մշակվել է Գլխավոր շտաբում և ուղղված է եղել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության(ԱԶԿ) դեմ։ ԱԶկ-ը դիմել է դատարան։ Իր հերթին Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ նման ծրագիր երբևէ չի մշակվել։ Հիշեցնենք, որ Թուրքիայի ազդեցիկ զինվորականությունը, սկսած 1960թ.-ից, երեք անգամ հեղաշրջում է իրականցրել։ 1980թ.-ի հեղաշրջումից հետո բանակային գեներալ Քենան Էվրենը դարձել է երկրի նախագահ։

Ըստ CNN Turk-ի։