Մարտի 5-ին՝ժամը 10-ին,ՍահմանադրականդատարանումկայանալուէընտրագրավիսահմանադրականությունըվիճարկողՆարինեՄկրտչյանիդիմումիգործովդատականնիստը: ԳործովզեկուցողներեննշանակվածՀ. ՆազարյանըևՎ. Հովհաննսիյանը: ՈրպեսպատասխանողկողմէներգրավվածԱզգայինժողովը, որըՍԴէներկայացրելբացատրություններգործիառնչությամբ: ԴիմողկողմըևսՍԴէներկայացրելդրանցվերաբեյալիրբացատրությունները:
Անդրադառնալով ԱԺ-ի այն դիտարկմանը, ըստ որի «ընտրություններին ձևական կամ պատահական թեկնածուների մասնակցությունը բացառելու նպատակով է գործում ընտրագրավը», ինչը «երաշխիք է, որ Նախագահի թեկնածուն իրականում վայելում է հասարակության որոշ զանգվածի աջակցությունն ու վստահությունը: ….Ինչ վերաբերում է առաջադրման նպատակով ստորագրությունների հավաքագրմանը, ապա այն ավելի բարդ գործընթաց է, և դրա իրականացումը ևս պահանջում է զգալի ֆինանսական միջոցներ», Նարինե Մկրտչյանն ի պատասխան՝ իր բացատրության մեջ նշում է. «Ընտրագրավը բնավ էլ թեկնածուի` հասարակության որոշ զանգվածի աջակցությունն ու վստահությունը վայելելու երաշխիք չէ, այլ ընդամենը տվյալ թեկնածուի մոտ սահմանված չափի դրամական միջոցների առկայության փաստի արձանագրումը` դառնալով գույքային ցենզ և խախտելով գույքային խտրականության արգելման՝ սահմանադրական նորմը: Ի վերջո, եթե հնարավոր թեկնածուն վճարում է այդ գումարը և չի հավաքում, ասենք, սահմանված 5 տոկոս ձայները, ապա դրանով նա չի դադարում, պատասխանողի տրամաբանությամբ, «ձևական» կամ «պատահական» լինելուց: Մինչդեռ ստորագրահավաքը իրապես հանդիսանում է տվյալ թեկնածուի` հասարակության որոշ զանգվածի աջակցությունն ու վստահությունը վայելելու ինդիկատորն ու ապացույցը, քանի որ անկախ թեկնածուի տնօրինած ֆինանսական միջոցների չափից, քաղաքացին իր ստորագրությունը տալիս է այս կամ թեկնածուի օգտին կամավոր և այդպիսով ցուցաբերում իր սատարումը թեկնածուին»:
Ըստ պատասխանողի՝ «Ընտրագրավի ինստիտուտի վերացումը թույլ կտա ընտրություններին մասնակցել մեծաթիվ անձանց և ստանալ, օրինակ, անվճար եթերաժամից օգտվելու և այլ իրավունքներ: Թեկնածուների թվի ավելացումը կարող է հանգեցնել նաև վարչական դժվարությունների, պետական բյուջեից չհիմնավորված ծախսերի և, վերջապես, ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության անկման»: Մինչդեռ, ըստ դիմող կողմի՝ «նախ հարց է ծագում` ինչու անվճար եթերաժամը պետք է լինի սակավաթիվ, ընդ որում` ֆինանսական միջոցների տիրապետող անձանց մենաշնորհը, և բացի այդ, հենց գրավի առկայությամբ է ընկնում հանրության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ, քանզի նրանք ընտրություն են կատարում միայն 8 մլն դրամ ունեցողների միջև: Այդ առումով ընտրագրավի այդ չափն ինքնին վերածվում է գույքային ցենզի, քանի որ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձ է սահմանված 35 000 դրամը, իսկ միջին աշխատավարձը, ըստ ԱՎԾ-ի, 114 000 դրամ է, ինչը փաստացի անհնարին է դարձնում մեծ նյութական կարողությունների չտիրապետող անձանց առաջադրումը: Ընտրելու և ընտրվելու իրավունքը՝ անկախ անձի գույքային վիճակից, ընտրությունների հիմունքներից է:
Պատասխանող և դիմող կողմերն իրենց բացատրություններում անդրադառնում են նաև ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածին, որով սահմանվում է նախագահի թեկնածուին առաջադրվող պահանջները: Եթե պատասխանողը ընտրագրավը համարում է ընտրակարգի բաղադրիչ, որը կարող է կարգավորվել օրենքով, ապա ըստ դիմող կողմի՝ հիշյալ հոդվածը սահմանում է ՀՀ նախագահ ընտրվելու համար նախատեսված չափորոշիչները և չի նախատեսում որևէ այլ արգելք, գրավ, գումարային կամ այլ սահմանափակումներ: Մինչդեռ ԸՕ-ով սահմանված ՀՀ նվազագույն աշխատավարձի 8000-ապատիկի չափով ընտրագրավը թեկնածուին ներկայացվող նույնպիսի պահանջ է, ինչպիսին վերջին 10 տարվա ընթացքում ՀՀ քաղաքացի հանդիսանալու և ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին պահանջները:
Կողմերն անդրադառնում են նաև միջազգային փորձին, որը, ըստ պատասխանողի, վկայում է, որ «ընտրագրավը կիրառվում է ընտրություններին մասնակցողների պատասխանատվությունը բարձրացնելու, ընտրություններին ձևական կամ պատահական թեկնածուների մասնակցությունը բացառելու, պետական բյուջեի միջոցներից անհիմն ծախսերի կատարումը կանխելու նպատակով»:
Ի պատասխան Նարինե Մկրտչյանը նշում է, որ «2013թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրություններում գրանցված 7 թեկնածուներից 5-ը չհաղթահարեցին ընտրագրավը ետ ստանալու համար սահմանված 5 տոկոսի նշաձողը, իսկ թեկնածուներից երեքը չստացան թեկնածուների օգտին տրված ձայների անգամ մեկ տոկոսը, ապա պատասխանողի տրամաբանությամբ` նշված թեկնածուները «ձևական» կամ «պատահական» են, ինչն ապացուցում է այն, որ նույնիսկ հենց պատասխանողի կարծիքով համեմատաբար բարձր չափի ընտրագրավը չդարձավ ընտրությունները «ձևական» կամ «պատահական» թեկնածուներից զերծ պահելու արդյունավետ միջոց: Բացի, այդ, թեկնածուի իրական, ձևական, պատահական լինելը որոշելու բացառիկ իրավունքը ընտրողներինն է»:
Պատասխանողի վկայակոչած՝ Վենետիկի հանձնաժողովի հայտնած դիրքորոշումների առումով դիմող կողմը նկատում է` «Համաձայն Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ և ԺՄԻԳ-ի համատեղ վերջնական եզրակացության՝ «Ընտրական օրենսգրքով բոլոր թեկնածուներից պահանջվում է վճարել ընտրագրավ ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի բազմապատիկի չափով: Օրենսգրքով չի նախատեսվում ստորագրահավաքը որպես գրանցման համար այլընտրանքային մեխանիզմ: Այդ պատճառով ընտրագրավի չափերը կարևոր են, որպեսզի դրանք չհանդիսանան կամայական խոչընդոտ թեկնածուների համար: Վենետիկի հանձնաժողովըև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը վերահաստատում են, որ ընտրագրավի չափը պետք է ուշադրությամբ դիտարկվի, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու ընձեռվի թեկնածու առաջադրվելու իրական հնարավորությամբ: Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հանձնարարում են, ինչպես և հանձնարարել են 2007-ի համատեղ եզրակացությամբ, մանրակրկիտ քննարկել ընտրագրավի փոխարեն թեկնածուների և կուսակցությունների կողմից ստորագրահավաքի կիրառման հարցը: Ստորագրությունների և գրավի միջև այլընտրանք կիրառելու մոտեցումը թույլ կտար խուսափել առաջադրումը թեկնածուի ֆինանսական վիճակից կախված լինելու հնարավորությունից»: Ավելին, դեռ 2005թ. Հանձնաժողովը հանձնարարել էր վերանայել ընտրագրավի բարձրացումը, ինչը, սակայն, չի արվել: Ըստ Հանձնաժողովի` «Դա սոցիալական կամ գույքային դրության հատկանիշով խտրականության արգելման հիմնարար սկզբունքի խախտում է, ուստի ընտրագրավի չափը պետք է սահմանվի այնպես, որ չստեղծի խոչընդոտներ տնտեսապես ոչ ունևոր լուրջ թեկնածուների առջև»:
Պատասխանողը հղում է կատարում ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի 2005թ.հոկտեմբերի 22-ի զեկույցին, ուր նշվում է, որ ՀՀ-ում սահմանված ընտրագրավի համեմատաբար բարձր չափը խելամիտ է: Սակայն այս տեսակետը վերաբերում է ՀՀ նախորդ ընտրական օրենսգրքի փոփոխություններին, մինչդեռ գրավի` ներկա դրությամբ գործող դրույքաչափերը գերազանցում են այդ տարիների դրույքաչափին 2-10 անգամ և հատկանշական է, որ նույնիսկ գրավի ներկա չափից այդքան ցածր չափը ևս Վենետիկի հանձնաժողովի կողմից համարվում է համեմատաբար բարձր:
Անդրադանալով պատասխանողի վկայակոչած «Սուխովեցկին ընդդեմ Ուկրաինայի» գործին, ապա վեճի առարկա դարձած գրավը կազմում էր 1041 գրիվնա` 3000 գրիվնա միջին աշխատավարձի պայմաններում: Հենց դատարանի որոշումից պարզ է դառնում, որ ի սկզբանե սահմանված է եղել բարձր չափ, որը նվազեցվել է Ուկրաինայի Նախագահի առարկությամբ: ՄԻԵԴ-ի փաստմամբ՝ ԵԽ անդամ 47 ներկրներից ընտրագրավ առկա է միայն 14-ում, որոնցից մի քանիսում այն կիրառվում է ընտրացուցակների համար, բայց ոչ անհատ թեկնածուների:
Խնդիրը վեճի առարկա է եղել նաև Մավրիկիոսի Գերագույն դատարանում, որը ընտրագրավի և միջին աշխատավարձի անհամադրելիությունը ճանաչեց հակասահմանադրական և խտրական:
Ըստ ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի` «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:
Նարինե Մկրտչյանը վստահ է՝ այս սկզբունքը պետք է իր արտացոլումն ու զարգացումը գտներ օրենսդրության մեջ: Ընտրական օրենսգիրքն ընդունելիս ԱԺ-ն պետք է նախատեսեր արդյունավետ մեխանիզմներ ժողովրդի կողմից իր իշխանության իրացումն ապահովելու համար: Մինչդեռ ընտրագրավի սահմանմամբ ժողովրդի առջև դրվել են անհիմն խոչընդոտներ թե´ թեկնածուների առաջադրման և թե´ ընտրության իրականացման առումով:
Նարինե Մկրտչյանը պնդում է, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 24-րդ, 80-րդ հոդվածները, 79-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը, ինչպես նաև 23-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ նախադասությունների «կամ օգտագործելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցները» բառերը, 38-րդ հոդվածի 7-րդ մասը հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Վաղը ՍԴ–ում կկայանա ընտրագրավի սահմանադրականությունը վիճարկող Նարինե Մկրտչյանի դիմումի գործով դատական նիստը
Մարտի 5-ին՝ ժամը 10-ին, Սահմանադրական դատարանում կայանալու է ընտրագրավի սահմանադրականությունը վիճարկող Նարինե Մկրտչյանի դիմումի գործով դատական նիստը: Գործով զեկուցողներ են նշանակված Հ. Նազարյանը և Վ. Հովհաննսիյանը: Որպես պատասխանող կողմ է ներգրավված Ազգային ժողովը, որը ՍԴ է ներկայացրել բացատրություններ գործի առնչությամբ: Դիմող կողմը ևս ՍԴ է ներկայացրել դրանց վերաբեյալ իր բացատրությունները: