Ադրբեջանի ԱԳՆ. «Համանախագահներն ընդգծել են, որ տարածաշրջանում ստուս-քվոյի պահպանումն անընդունելի է»
Մարտի 2-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յան Քելիի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և Իգոր Պոպովի (Ռուսաստան) հետ:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկը։ Օրակարգում եղել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության՝ համանախագահներն ընդգծել են, որ տարածաշրջանում ստուս-քվոյի պահպանումն անընդունելի է:
«Մամեդյարովը նշել է, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու և խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու համար անհրաժեշտ է, որ հայկական ուժերը դուրս բերվեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու նպատակով Փարիզում է նաև է ՀՀ արտգործնախախար Էդվարդ Նալբանդյանը: