Լրահոս

04.03.2013 07:45


Րաֆֆի Հովհաննիսյանը կդիմի Սահմանադրական դատարան

Րաֆֆի Հովհաննիսյանը կդիմի Սահմանադրական դատարան

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը տարածել է հաղորդագրություն, որում ասված է. 

 «Մարտի 4-ին՝ ժ. 17:30-ին։ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները Սահմանադրական դատարան կհանձնեն հայց, որով պահանջվում է վավերացնել և ամրագրել ս/թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում հայ ժողովրդի կատարած ընտրության իրական արդյունքները և չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակած կեղծ թվերը: Նույն օրը՝ ժ. 18։00-ին, Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակը և իրավախորհրդատուները Սահմանադրական դատարանի առջև կտան բաց մամլո ասուլիս»:

Այս խորագրի վերջին նյութերը