Լրահոս

04.03.2013 00:10


Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ՀՅԴ և «Սարդարապատ» շարժման ղեկավարության հետ

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ՀՅԴ և «Սարդարապատ» շարժման ղեկավարության հետ

Նախօրեին Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա շտաբի ներկայացուցիչ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդիպեցին ՀՅԴ ղեկավար մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի եւ Արմեն Ռուստամյանի հետ: Քննարկվեցին երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հետ կապված հարցեր, դրանից դուրս գալու ուղիները:

Ավելի ուշ Րաֆֆի Հովհաննիսյանը, նրա շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը եւ ԱԺ  «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հանդիպեցին  «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանի եւ Ալեք Ենիգոմշյանի հետ: Քննարկվեցին ժողովրդական շարժման ծավալմանն ու հաղթանակին միտված քայլերը եւ մտահոգությունները:

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ

Այս խորագրի վերջին նյութերը