Լրահոս

23.11.2010 13:36


Կոմանդոս. «Ինչ–որ մի սպայի պատժելով՝ խնդիրը չի լուծվի»

Կոմանդոս. «Ինչ–որ մի սպայի պատժելով՝ խնդիրը չի լուծվի»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) անդրադառնալով նոյեմբերի 19-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում տեղի ունեցած արտակարգ միջադեպին, որի հետևանքով 4 զինվոր զոհվել է և 4-ը՝ վիրավորվել, ասել է, թե ինչ կատարվում է մեր հասարակության մեջ, նույնն էլ կատարվում է  բանակում։

-Մենք չենք կարող ասել, որ այս ամենի միակ մեղավորը բանակն է։ Եկեք միասին մտածենք և լուծում տանք սրան։ Մեր հասարակությունը ինչպիսի՞ զինվոր է պատրաստում բանակ ուղարկելու համր, ի՞նչ է տեսնում այստեղ ու ինչո՞վ է լիցքավորվում, որ գնում է բանակ, ու նման դեպքեր են գրանցվում։ Բանակում էլ հրամանատարներն ավելի օրինապահություն ու խստապահություն պիտի դրսևորեն։ Ես այս դեպքերը ողբերգություն եմ անվանել,-նշել է նա։

Ըստ Արկադի Տեր-Թադևոսյանի՝ բանակը պետք է բաց լինի հասարակության համար, յուրաքանչյուր խնդիր էլ պետք է քննարկվի և լուծում ստանա, այլ ոչ թե ասվի, թե ամեն ինչ լավ է։

-Տեսնո՞ւմ եք, թե ոնց են պատասխանում մեր ղեկավարներն այս դեպքերի մասին խոսելիս՝ մենք կվերացնենք, այդպիսի բան չկա, այս չկա, այն չկա։ Լուծումն այն է, որ մեր հասարակությունը պետք է ունենա լայն ճամփա դեպի մեր բանակ, ինչպես մյուս երկրներում, -ասել  է նա։

Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքերով՝ շատ հաճախ առանձին զորամասերում հրամանատարները, վախենալով պատժից, գաղտնի են պահում առկա խնդիրները, որոնք հանգեցնում են նման դեպքերի։

-Հա՛, կարող է հիմա մի սպայի բռնեն և մի քանի տարի դատեն, ու գործը փակեն-գնա, բայց դրանով խնդիրը չի լուծվում։ Պետք են արմատական քայլեր, համակարգային քայլեր,-եզրափակել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը