Աշխարհ

02.03.2013 10:59


Ռուսաստանի և Վրաստանի միջև վիզային ռեժիմը կարող է պարզեցվել

Ռուսաստանի և Վրաստանի միջև վիզային ռեժիմը կարող է պարզեցվել

ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հայտնել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև վիզային ռեժիմը ապագայում կարող է պարզեցվել։

«Մենք միջոցներ ենք ձեռնարկում վիզային ռեժիմի մեղմման ուղղությամբ»,-ասել է Կարասինը, Պրահայում ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներակյացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ կայացած բանակցություններից հետո։

 Ըստ «Ինտերֆաքս»–ի՝ դիվանագետը նշել, որ պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պարագայում, խիստ վիզային ռեժիմի կիրառումը բնական երևույթ է:

Այս խորագրի վերջին նյութերը