Լրահոս

01.03.2013 18:04


Աստղիկ Ավետիսյան. «Ռուբեն Ջաղինյանին շնորհավորում եմ»

Աստղիկ Ավետիսյան. «Ռուբեն Ջաղինյանին շնորհավորում եմ»

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար դիմած թեկնածուներից Աստղիկ Ավետիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.  

«Սիրելի ընկերներ ու հարազատներ, շնորհակալ եմ ձեր ուշադրության ու ոգևորության համար, ես երբեք չեմ կոտրվում ու առաջ եմ նայում, սա ինձ համար փորձություն չէր: Կյանքը շարունակվում է, ու դեռ կլինեմ այնտեղ, որտեղ իսկապես կկարողանամ օգտագործել իմ փորձն ու գիտելիքները, իսկ Ռուբեն Ջաղինյանին շնորհավորում եմ......»։
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար դիմել էին միայն «Շարմ» հոլդինգի տնօրեն Ռուբեն Ջաղինյանը և ՀՀ նախագահի մամուլի նախկին խոսնակ Սամվել Ֆարմանյանի նախկին օգնական, այժմ «Գիտակ»  գիտահանրամատչելի նախագծի հեղինակ Աստղիկ Ավետիսյանը։ Մրցութային հանձնաժողովը նրանց երկուսին էլ հաղթող էր ճանաչել:
Իսկ այսօր նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Ռուբեն Ջաղինյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը և հաշվի առնելով ՀՀ նախագահի 2013թ. փետրվարի 6-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի որոշումը: 

Այս խորագրի վերջին նյութերը