Լրահոս

01.03.2013 16:54


Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները դիմել են եվրոպական դատարան

Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները դիմել են եվրոպական դատարան

2004 թվականին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված ՀՀ զինուժի սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները, ինչպես նաեւ մահափորձի ենթարկված սպա Հայկ Մակուչյանի ներկայացուցիչները անհատական հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: 
Գանգատում պահանջվում է ճանաչել, որ Հունգարիայի կողմից Ադրբեջանին մարդասպան Ռամիլ Սաֆարովի փոխանցումը եւ Ադրբեջանի կողմից նրան ներում շնորհելը, ըստ էության` արդարացումը եւ հերոսացումը, խախտում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2-րդ հոդվածով (այն է՝ կյանքի իրավունք), 14-րդ հոդվածով (խտրականության արգելք) ամրագրված հիմնարար իրավունքները:

Այս խորագրի վերջին նյութերը