Տնտեսական

01.03.2013 15:38


ԵՀՄՖ-ն սկսել է տնտեսական ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում

ԵՀՄՖ-ն սկսել է տնտեսական ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարությունը հայտնում է, որ ԵՀՄՖ-ն սկսել է լայնածավալ տնտեսական ներդրումային ծրագրերի կատարումը Հայաստանում: ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը փետրվարյան վերջին շաբաթը անցկացրեց Երևանում և ընդունեց մի շարք խոշոր եվրոպական ընկերությունների՝ համատեղ ներդրումներ կատարելու ծրագրով: Նախատեսվում է Հայաստանում կառուցել չոր և ուժային տրանսֆորմատորների արտադրություն՝ Եվրոպայում հայտնի  “BEZ transfornator” ընկերության հետ համատեղ: Ընկերության նախագահ Յուրայ Շմատլիկի և տնօրեն Միլան Միհայլիկի հետ քննարկվեց ստեղծելու տրանֆորմատորների ժամանակակից համատեղ արտադրություն ստեղծելու ծրագիր՝ ամենաբարձր մակարդակի տեխնոլոգիաների կիրառմամբ: Այս համատեղ արտադրությունը կվերապատրաստի նաև բարձրորակ ինժեներական կադրեր Հայաստանի համար: Արտադրության նախապատրաստումը ծրագրվում է սկսել արդեն իսկ այս տարվա առաջին կիսամյակում:  

    ԵՀՄՖ-ի նախագահ և “ENERGY CONSULT” ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Գրիգորյանը հանդիպում է ունեցել նաև «Հայկական էլէկտրոցանցեր» ընկերության նորանշանակ  տնօրեն պրն. Եվգենի Բիբինի հետ: Կողմերը  պայմանավորվել են, որ ցածր կորուստներով բարձրորակ ժամանակակից տրանսֆորմատորների արտադրության դեպքում «Հայկական էլէկրտրոցացներ» ընկերությունը շահագրգռված է լինելու գնումներ կատարել համատեղ ձեռնարկությունից: Պրն. Գրիգորյանը իր խորուն գոհունակությունը հայտնեց, որ առաջին անգամ «Հայկական էլէկտրոցանցեր» ընկերության հետ բանակցությունները ընթացան այդ ընկերության նախագահի և կես տասնյակ մասնագետների ներկայությամբ, թափանցիկ և պայմանավորվածությունները ձեռք բերվեցին հստակ՝ առանց «կորպորատիվ շահերի» ակնարկների, և Հայաստանում խիստ տարածված «ատկատների» պահանջի: Ցավոք նախկին տնօրինությունը չէր բանակցում ոչ մեկի հետ՝ առանց նախապես իրենց անձնական շահի խնդրի քննարկման, որը ներկայացվում էր  որպես «կորպորատիվ շահ»: Սա անկասկած մեծ առաջընթաց է ռուսական ընկերության կողմից և խիստ գովելի քայլ:

    Մյուս համատեղ ձեռնարկության հիմքը ծրագրվեց համաեվրոպական համարում ունեցող “Chemolak” ընկերության և Հայաստանում գործող իրանահայ պ. Համո Դավուդիի կողմից՝ ստեղծված «Քրոուն Խեմիկալ» գործարանների միջև, ժամանակակից բարձրորակ ներկեր, լաքեր և այլ քիմիական նյութեր արտադրելու համար: Նշենք, որ “Chemolak”  ընկերությունը տարուց ավել ուսումնասիրում է Հայաստանում համատեղ արտադրություն կազմակերպելու հնարավորություններ և վերջապես ընդունեց դրական որոշում այս տարվա ընթացքում այն ստեղծելու և առաջին արտադրանքները տալու նպատակով: ԵՀՄՖ-ի ընկերությունների հետ «Քրոուն Խեմիկալ»-ը նպատակ ունի նաև ձեռնարկելու ծծմբական թթվի խոշոր արտադրություն:

ԵՀՄՖ-ն կարծում է, որ համատեղ արտադրությունների այս առաջին քայլերը լավ ավարտելու դեպքում, տարվա ընթացքում Հայաստանում կլինեն նաև այլ ժամանակակից արտադրություններ կազմակերպելու փորձեր, որի արդյունքում ոչ միայն կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր, այլև երկիրը կունենա նոր եվրոպական մակարդակի գործարաններ և կխթանվի նաև արտահանումը: Մնում է հուսալ, որ պետական մարմինները ոչ միայն չեն խանգարի այսպիսի արտադրությունների զարգացմանը, այլ նույնիսկ կօգնեն: ԵՀՄՖ-ն պարբերաբար տեղեկատվություն կսփռի իր ձեռնարկած արտադրությունների ծավալման շուրջ, արձագանքելով գործընթացի և դրական, և բացասական զարգացումներին:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը