Լրահոս

01.03.2013 14:40


Արման Մելիքյանը վերահաստատում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպելու իր առաջարկը

Արման Մելիքյանը վերահաստատում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպելու իր առաջարկը

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան
Նորին գերազանցություն պարոն Անրի Ռենոյին

Ձերդ գերազանցություն,
ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի շտաբը ս/թ. փետրվարի 20-ին  հեռախոսով կապվել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ`  տեղեկացնելով ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի` Ձեր հետ հանդիպելու առաջարկի մասին: Այդ պահից ի վեր հետադարձ կապ չի հաջողվում հաստատել  դեսպանության հետ, այդ իսկ պատճառով, սույն գրությամբ  ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի շտաբը կրկին անգամ դիմում է Ձեզ, որպես ՀՀ-ում` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետության դեսպանի, վերահաստատելով ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի` Ձեզ հետ հանդիպելու առաջարկը` հետընտրական ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով:
Հարգանքով`
ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի շտաբ

Այս խորագրի վերջին նյութերը