Լրահոս

01.03.2013 14:37


Բողոքի ցույց Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև

Բողոքի ցույց Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև

Փետրվարի 28-ին Հայ երիտասարդների դաշնությունը, Ամերիկայի Հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպությունը եւ բազմաթիվ հայ երիտասարդներ, որոնք ներկայացնում էին համայնքի բոլոր թեւերը, բողոքի ցույց անցկացրեցին Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առջեւ՝ նվիրված Սումգայիթի ողբերգության 25-ամյա տարելիցին:

Ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները դատապարտեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում եւ այլուր իրականացված ոճրագործությունները` պահանջելով արդարադատություն իրականացնել մեղսագործների նկատմամբ:

Իրենց խոսքում ցույցի մասնակիցներն նշեցին, որ սեփական պատմության անտեսումը երբեւէ չի հանգեցրել խնդրի լուծմանը` ընդգծելով, որ Ադրբեջանը պետք է գիտակցի, որ մարդկության դեմ գործած հանցագործությունների համար վաղեմության ժամկետ չկա եւ անհրաժեշտ է պատժել Սումգայիթի եւ դրան հաջորդած Բաքվի, Կրովաբադի, Շահումյանի, Մարաղայի եւ այլ հայաբնակ վայրերում ցեղասպանություն կազմակերպված եւ իրագործած անձանց:

Ցույցի մասնակիցները նաեւ պահանջեցին դադարեցնել վերջին ժամանակաշրջանում մեծ թափ ստացած հակահայ հիստերիան՝ Հայաստանի, Արցախի եւ, ընդհանրապես, ողջ հայության նկատմամբ, հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ եւ անկախ ապրելու իրավունքը:

Այս խորագրի վերջին նյութերը